Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ԱՄԵՐԻԱ» ԽՈՒՄԲԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԻԱՍՆԱԲԱՐ ՕԳՆԵԼ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ  ՊԱՅՔԱՐՈՂ ՄԵՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
22/12/2010 15:17
Կիսվել

«ԱՄԵՐԻԱ» ԽՈՒՄԲԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԻԱՍՆԱԲԱՐ ՕԳՆԵԼ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂ ՄԵՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ

“Ամերիա” խումբը  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ սույն թվականի դեկտեմբերի 21-ին կազմակերպել էր բարեգործական միջոցառում` երեխաների նկարների ցուցահանդես-վաճառք և աճուրդ: Միջոցառումը նպատակ ուներ աջակցել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններով հիվանդ երեխաներին և նախատեսված էր միջոցառման ողջ հասույթը փոխանցել 13 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման ընթացքում և դրամական օգնության կարիք են զգում: Միջոցառման ընթացքում աճուրդից,  նկարների վաճառքից և առանձին գումարների նվիրաբերությունից հավաքագրված գումարը կազմեց 18 մլն ՀՀ դրամ:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Ամերիաբանկ»-ից` “Ամերիա” խումբը շնորհակալություն է հայտնում իր գործընկերներին, հաճախորդներին, աշխատակիցներին, բոլոր այն անձանց և բոլոր այն կազմակերպություններին, ովքեր արձագանքեցին Ամերիայի նախաձեռնությանը և մասնակցեցին միջոցառմանը` ցուցաբերելով ֆինանսական և բարոյական  աջակցություն կյանքի համար պայքար մղող մեր մանուկներին: Ամերիաբանկը 2011թ. հունվար ամսին կներկայացնի հաշվետվություն նվիրատվություն կատարած անձանց` յուրաքանչյուր երեխային հատկացրած միջոցների, գումարների օգտագործման ուղղությունների և երեխաների բուժման ընթացքի վերաբերյալ:

Բոլոր այն անձինք և կազմակերպությունները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը` կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 15700 38410778000 հաշվեհամարին: Զանգահարելով Ամերիաբանկ 561111 հեռախոսահամարով` կարելի է ծանոթանալ 13 երեխայի տվյալներին` հիվանդությունների պատմությանը և բուժման համար անհրաժեշտ գումարների չափին, որոնց օնության համար կազմակերպվել է հիշյալ միջոցառումը:

“Ամերիա” խումբը արդեն այս տարի ավելի քան 3,6 մլն ՀՀ դրամ էր փոխանցել  չորս երեխայի բուժման համար և որոշում է կայացրել “Ամերիա” խմբի գործընկերների և հաճախորդների ամանորյա ավանդական նվերների համար նախատեսված գումարը ևս օգտագործել այդ նպատակով:

“Ամերիա” խումբը  շնորհակալություն է հայտնում նաև Գեղագիտության Ազգային Կենտրոնին, Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությանը, ՍOՍ մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամին, Օրրան բարեգործական ՀԿ-ին, Զատիկ մանկատանը`երեխաների նկարները սիրով տրամադրելու համար, ինչպես նաև բոլոր այն երեխաներին, ովքեր միջոցառմանը ներկայացրեցին իրենց աշխատանքները` “100 տարին Ձեր աչքերով”, “Նվիրիր կյանք” և “Հայկական հեքիաթ” թեմաներով: Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ երեխաների աշխատանքների ուսումնասիրում արվեստի և հասարակական գործիչների կողմից, որոնք բարձր գնահատեցին  երեխաների ստեղծագործական ձիրքն ու վառ երևակայությունը: Տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, երեխաներն արժանացան նվերների:

Այսօր Հայաստանում մեր օգնության կարիքն է զգում հեմատոլոգիական և քաղցկեղային հիվանդություններով հիվանդ ավելի քան 100 երեխա։

“Ամերիա” խումբը  կոչ է անում Հայաստանի բոլոր կառույցներին, անհատ անձանց` միանալ “Ամերիա” խմբի նախաձեռնությանը և ամանորյա նվերների համար նախատեսած գումարները տրամադրել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններով հիվանդ այն 13 երեխաներին, ովքեր այս պահին ունեն դրա խիստ անհրաժեշտությունը: Միթե կա առավել թանկ ու կարևոր արժեք, քան մեր մանուկների կյանքը, որոնք իրենց հարազատների և բժիշկների հետ գոյության ամենօրյա պայքար են մղում, պայքար, որի արդյունքները, անշուշտ, կախված են մեր ֆինանսական ու բարոյական աջակցությունից:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69