Սևանա լճից կատարված լրացուցիչ ջրառը կազմել է 37 միլիոն 202 խորանարդ մետր ջուր
Այսօր ոռոգման նպատակներով շարունակվել են լրացուցիչ ջրբացթողումները Սևանա լճից։
ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ այս տարվա ընթացքում՝ մայիսի վերջերից մինչ սեպտեմբերի 7-ը, Սևանա լճից արդեն բաց է թողնվել 207 միլիոն 202 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 60 սանտիմետր բարձրության վրա, ինչը 7 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից։ 2021 թվականի հունվարից-սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ, ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է հոսել 136 միլիոն 413 հազար խորանարդ մետր ջուր։