Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել և ընդլայնել փոխգործակցությունը՝ աջակցելով Հայաստանի տնտեսական զարգացմանը
07/09/2021 19:39
Կիսվել

Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել և ընդլայնել փոխգործակցությունը՝ աջակցելով Հայաստանի տնտեսական զարգացմանը

Սեպտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին, որին ուղեկցում էր ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատը:

Ողջունելով Սեբաստիան Մոլինեուսի հայաստանյան հերթական այցը և շնորհավորելով Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի կառավարության և ՀԲ-ի երկարամյա համագործակցությունը: Նա նշել է, որ դրա արդյունքում բազմաթիվ դրամաշնորհային և վարկային ծրագրեր են իրականացվել: Նա ընդգծել է ՀԲ-ի ներդրումը Հայաստանի պետական կառավարման համակարգի արդիականացման, սոցիալական, ՏԻՄ-երի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացման գործում՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը նշյալ ուղղություններով սերտորեն աշխատելու հարցում:

ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը վստահություն է արտահայտել, որ առկա գործընկերային միջավայրում նոր հնարավորություններն առավելագույնս կօգտագործվեն: Սեբաստիան Մոլինեուսը վերահաստատել է, որ ՀԲ-ը պատրաստ է շարունակել և ընդլայնել փոխգործակցությունը՝ աջակցելով Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության, ջրօգտագործման, էներգետիկայի, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման բնագավառների հարցերն ու գործակցության հնարավորությունները: Որպես առաջնահերթություն՝ դիտարկվել են արդյունքահեն և էներգախնայող ծրագրերը: Անդրադարձ է կատարվել համայնքների համաչափ զարգացման խնդրին, ինչի կապակցությամբ փոխվարչապետը հայտնել է, որ առաջիկայում տեղի կունենան վարչատարածքային փոփոխություններ, որոնց արդյունքում համայնքները պետք է դառնան տնտեսապես ավելի ուժեղ՝ գյուղատնտեսական տեխնիկայի համապատասխան հագեցվածությամբ, ժամանակակից աղբահանությամբ, էներգախնայողությամբ՝ միաժամանակ մարդկային կապիտալի զարգացման համար պայմաններ ստեղծելով: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի փոքր քաղաքների զարգացումը՝ ապակենտրոնացման և Երևանից դուրս նոր քաղաքային միջավայրեր ձևավորելու նպատակով: Նշվել է, որ վերոնշյալ հարցերի շուրջ ՀՀ կառավարությունն և ՀԲ-ն ունեն ընդհանուր օրակարգ, և միմյանց հետ փոխլրացնող ու ներդաշնակ աշխատանքը կարող է արագ և որակյալ արդյունք ստեղծել առաջնահերթություն համարվող բոլոր ոլորտներում:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92