«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹՈՓ-ՄԵՆԵՋԵՐԸ ԴԱՐՁԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Տրոյկա Դիալոգ» ընկերության կառավարիչ Անդրեյ Շառանովին նշանակել է տնտեսական հարցերով տեղակալ:
Նշանակման հրամանը Սոբյանինը ստորագրել է դեկտեմբերի 22-ին: Շառանովը կանցնի աշխատանքի դեկտեմբերի 27-ից:
Մինչ այդ տնտեսական հարցերով Մոսկվայի քաղաքապետի տեղակալն էր Յուրի Ռոսլյակը: Նա կլինի Մոսկվայի ներկայացուցիչը Դաշնային խորհրդում:
Անդրեյ Շարանովը եղել է տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, իսկ 2007թ.-ից աշխատել է «Տրոյկա Դիալոգ»-ում:
Հիշեցնեք որ «Տրոյկա Դիալոգ»-ը ներդրումային ընկերությունը հիմնադրել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը: