Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
«Արմենիա» ավիաընկերությունը COVID-19-ի պատճառով նախորդ տարի իրականացրել է 536 էվակուացիոն չվերթ
09/09/2021 15:40
Կիսվել

«Արմենիա» ավիաընկերությունը COVID-19-ի պատճառով նախորդ տարի իրականացրել է 536 էվակուացիոն չվերթ

«Արմենիա» ավիաընկերությունը 2020 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին, օդային սահմանների փակ լինելու պատճառով, իրականացրել է 536 էվակուացիոն չվերթներ, որոնցով շուրջ 38 հազար ՀՀ քաղաքացի է տարհանվել տարբեր երկրներից և տեղափոխվել Հայաստան։

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն, կոմերցիոն գծով տնօրեն Գևորգ Խաչատրյանը շեշտեց, որ այդ ժամանակահատվածում ավիաընկերությունն օգտագործել է իր ամբողջական ռեսուրսի գրեթե 10 տոկոսը։

«2020 թվականի մարտի 15-ին կորոնավիրուսային հիվանդության պատճառով փակվեց ՀՀ օդային տարածքը։ Մոտ 2-3 ամիս «Արմենիա»-ն, ինչպես նաև աշխարհում շատ այլ ավիաընկերություններ դադարեցրին իրենց գործունեությունը և թռիչքներ չէին կատարում։ Նույն թվականի մայիս ամսից սկսած «Արմենիա» ավիաընկերությունն աստիճանաբար սկսեց վերականգնել իր չվերթները։ Մենք այդ պահին օգտագործում էինք մեր ամբողջական ռեսուրսի գրեթե 10 տոկոսը։  2020 թվականի մայիս ամսից մինչև դեկտեմբեր իրականացրել ենք շուրջ 536 էվակուացիոն չվերթ։ Այսինքն՝ ՀՀ ենք տեղափոխել մեր այն քաղաքացիներին, ովքեր այդ ժամանակահատվածում մնացել էին օտար երկրներում։ Ընդհանուր առմամբ Հայաստան է տեղափոխվել 38 000 քաղաքացի»,- նշեց Խաչատրյանը։

Նա հայտնեց, որ էվակուացիոն չվերթների հիմնական ուղղությունները եղել են ՌԴ քաղաքները՝ Մոսկվա, Վորոնեժ, Միներալնիե Վոդի, Կրասնոդար, Դոնի Ռոստով, Նովոսիբիրսկ, Սոչի, Եկատերինբուրգ, ինչպես նաև Ֆրանսիայի Լիոն, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքները։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75