Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵՑ «ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ 100 ՏԱՐԻ ԱՆՑ» ԹԵՄԱՅՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
23/12/2010 17:25
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵՑ «ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ 100 ՏԱՐԻ ԱՆՑ» ԹԵՄԱՅՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ամերիաբանկն ամփոփեց «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով ուսանողական մրցույթի արդյունքները: Այսօր հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում «Ամերիաբանկ» ՓԲԸ  զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը և Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Արմինե Ղազարյանը ներկայացրեցին մրցույթի կազմակերպման ու անցկացման ընթացքը և հրապարակեցին հաղթողների անունները:

Տիգրան Ջրբաշյանը տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցել են 52 ուսանողներ, և վստահեցրեց, որ մրցույթի մասնակցած բոլոր այս մասնակիցներն էլ ցուցաբերել են բավականին բարձր պրոֆեսիոնալ մոտեցում:

Ամերիաբանկի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Արմինե Ղազարյանի փոխանցմամբ` մրցույթին մասնակցել են այն 5 ԲՈՒՀ-երի ուսանողները, որոնք համագործակցության պայմանագիր ունեն բանկի հետ (Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Հայ-ռուսական /սլավոնական/ պետական համալսարան): Մրցույթի հաղթողները որոշվել են 2 փուլով` 2 անկախ հանձնաժողովների քվերակության արդյունքում:

Մրցույթի մասնակցած ուանողներին հանձվեցին խորհրդանշական նվերներ: Մրցույթի առաջին 3 մրցանակակիրներին հանձնվեցին դրամական խրախուսական պարգևներ` համապատասխանաբար 300 հազ դրամ, 200 հազ դրամ, 100 հազ դրամ, ինչպես նաև այս ուսանողներին առաջարկվեց բանկում անցնել համապատասխան պրակտիկա` հետագայում աշխատանքի ընդունվելու հնարավորությամբ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88