Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ԱԶԲ-ն կֆինանսավորի էլեկտրաէներգիայի հասանելիության ընդլայնումը Հայաստանի մարզերում
13/09/2021 14:35
Կիսվել

ԱԶԲ-ն կֆինանսավորի էլեկտրաէներգիայի հասանելիության ընդլայնումը Հայաստանի մարզերում

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) և  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 35 մլն դոլարի պայմանագիր են ստորագրել էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը արդիականացնելու վերաբերյալ՝ հատկապես մարզերում էլեկտրաէներգիայի հուսալի մատակարարում ապահովելու նպատակով: Այդ մասին հայտնում է ԱԶԲ-ի պաշտոնական կայքը:

Ըստ աղբյուրի՝ ընդհանուր ֆինանսավորումից 20 մլն դոլարը որպես վարկ կտրամադրի ԱԶԲ-ն, իսկ մնացած 15 մլն դոլարը՝ Ասիայի մասնավոր ենթակառուցվածքների առաջատար հիմնադրամը (LEAP), որը կառավարվելու է ԱԶԲ-ի կողմից:

«Էներգաարդյունավետությունը և անվտանգությունը կախված են ենթակառուցվածքային կայուն ներդրումներից: ԱԶԲ-ն շարունակում է աջակցել Հայաստանին այդ նպատակին հասնելու գործում՝ տրամադրելով երկարաժամկետ ֆինանսավորում մասնավոր սեկտորի համար, որը հեշտությամբ հասանելի չէ երկրում», – ասել է ԱԶԲ մասնավոր սեկտորի գործարքների վարչության՝ Կենտրոնական, Արևմտյան և Արևելյան Ասիայի գծով ենթակառուցվածքների ֆինանսավորման բաժնի տնօրեն Շանտանու Չակրաբորտին՝ հավելելով, որ նախագիծը կֆինանսավորի ՀԷՑ-ի երկարաժամկետ ներդրումների ծրագրի երկրորդ փուլը, որը միտված է էլ ավելի ընդլայնելու էլեկտրաէներգիայի հասանելիությունը Հայաստանի շրջաններում:

ԱԶԲ-ի հաղորդմամբ՝ ՀԷՑ-ի ներդրումների ծրագրերը գործարկվել է 2016 թվականին: Առաջին փուլը, որի շրջանակներում ԱԶԲ -ն 80 մլն դոլարի վարկ է տրամադրել, կենտրոնացած է եղել մայրաքաղաք Երևանի վրա և ամբողջացվել է 2020 թվականին: Իսկ երկրորդ փուլը միտված է վերակառուցելու բաշխիչ ցանցերը, արդիականացնելու ենթակայանների հնացած սարքավորումները, վերանորոգելու մալուխային գծերն ու ՀԷՑ-ի ենթակառուցվածքները և էլեկտրաէներգիայի միացումներ տեղադրելու նոր հաճախորդների համար:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92