Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2011Թ.-ԻՆ «ՀԿԵ»-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԵԼ ՃԿՈՒՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
24/12/2010 15:43
Կիսվել

2011Թ.-ԻՆ «ՀԿԵ»-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԵԼ ՃԿՈՒՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Կոնցեսիոն պայմանագրի՝ ամեն տարի մշակվում և հաստատվում է Սակագնային քաղաքականություն երկաթուղային՝ տրանսպորտով բեռների փոխադրման համար, ինչպես նաև երկաթուղու ծառայությունների Գնացուցակ: Սակագների ձևավորման համար հիմք են հանդիսանում՝ ԱՊՀ անդամ երկրների Սակագնային համաձայնագրի դրույթները, նախորդող տարում ընդհանուր տնտեսական իրավիճակի մասին տվյալները և կանխատեսումը, գործող հոսքերի կառուցվածքը, ՀՀ արդյունաբերական ձեռնարկությունների զարգացման ծրագրերը, «ՀԿԵ» ՓԲԸ տնօրենների խորհրդի կողմից հաստատված բյուջեի ցուցանիշները:

Ինչպես «ՀԿԵ» ՓԲԸ-ից տեղեկացնում են «Բիզնես 24»-ին` 2011թ. «ՀԿԵ» ՓԲԸ Սակագնային քաղաքականությունը, ինչպես և 2009 – 2010թթ, կուղվի հանրապետության տնտեսության արտահանման հատվածի աջակցմանն ու ներքին տրանսպորտային շուկայի զարգացմանը: 2011թ առաջին եռամսյակի ընթացքում երկաթուղային բեռնափոխադրման սակագները կպահպանվեն 2010թ IV եռամսյակի մակարդակով, երկաթուղային սակագների ընդհանուր ինդեքսացիան տարվա կտրվածքով նախատեսված է 7.5% չափով: Հիշեցնենք, որ ազգային շահերից և տնտեսական կայունության աջակցման նպատակից ելնելով՝ 2009 թ. պահպանվել է սակագների մակարդակը 2008 թ. դեկտեմբեր 31 մակարդակով, իսկ 2010 թ. բեռնափոխադրման վարձի վերահաշվարկը իրագործվել է նվազեցնող գործակիցների կիռարմամբ:

2010թ. 11 ամիսների արդյունքների համաձայն՝ «ՀԿԵ» ՓԲԸ կողմից իրականացվող սակագնային քաղաքականությունը թույլ տվեց ապահովել կոմերցիոն փոխադրումների ծավալի 3,5% աճ: Վրաստանի երկաթուղու հետ միասին արագացված գնացքներով փոխադրման կազմակերպումը թույլ տվեց 2010 թ. կոնտեյներային փոխադրումների ծավալը մեծացնել 70%-ով և ապահովել ավելի քան 85%-ով բոլոր ապրանքների առաքումը, որոնք փոխադրվում էին 20 ֆուտանոց կոնտեյներներով, ու այդպիսով նվազեցնել ՀՀ հիմնական խճուղիների բեռնվածությունը:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52