ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. ԿԵՂԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ
Օրերս առևտրի տարբեր վայրերում հայտնվում են անհայտ անձինք, ովքեր, ներկայանալով որպես Հարկային ծառայության աշխատակիցներ և հայտնելով, թե ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ են արձանագրել, գումարներ են պահանջում տնտեսվարողներից` որպես «տուգանք»:
Պետական եկամուտների կոմիտեն նախազգուշացնում է բոլոր տնտեսվարողներին. եթե տվյալ դեպքում չեն ներկայացվում համապատասխան փաստաթղթեր, ուրեմն այդ անձինք Պետական եկամուտների կոմիտեի հետ որչևէ առնչություն չունեն:
ՊԵԿ-ը կոչ է անում նման դեպքերում անմիջապես ահազնագել Հարկային ծառայության «Թեժ գիծ»` 594-618 հեռախոսահամարով: