Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Գալաքսի ընկերությունների խումբը նշում է հիմնադրման 22-րդ տարեդարձը. ռոք-դասական երաժշտության երեկո աշխատակիցների և գործընկերների համար
18/09/2021 18:54
Կիսվել

Գալաքսի ընկերությունների խումբը նշում է հիմնադրման 22-րդ տարեդարձը. ռոք-դասական երաժշտության երեկո աշխատակիցների և գործընկերների համար

Գալաքսի ընկերությունների խումբը 22 տարեկան է: Հայաստանի առաջին ու խոշորագույն կոնգլոմերատներից մեկը, որը միավորում է 2500 աշխատակից 15 ընկերություններում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում հանդիսավոր նշեց իր 22-ամյակը` համախմբված ու ուժեղ լինելու համար իր երախտիքը հայտնելով խմբի աշխատակազմերին, գործընկերներին, աջակիցներին:

Շնորհակալության երեկոյին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր Հարություն Արզումանյան) առաջին անգամ կատարեց «Գալաքսիի» համար կազմված հատուկ ծրագիր` բոլոր ժամանակների լավագույն ռոք երգերը նոր դասական մշակմամբ: Ռոք-դասական համերգին հանդես եկավ նաև Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան):

«Այսօրվա խորհուրդը մեզ համար աննկարագրելի մեծ է։ Ոչ մեկին գաղտնիք չէ, որ 2020թ. դժվարագույն տարի էր մեր երկրի ու «Գալաքսիի» համար: Բայց թիմի ջանքերով, սկզբունքայնությամբ ու միասնականությամբ այսօր մենք կարողանում ենք ձևավորել 2022-ի օրակարգը, որտեղ «Գալաքսին» իր 15 ընկերություններով կարող է ու պիտի շարունակի կարևոր դերակատարություն ունենալ մեր երկրի տնտեսական զարգացման գործում, հույս ու հավատ ապահովի «Գալաքսի» համայնքի հազարավոր ընտանիքների` ապրելու ու արարելու Հայաստանում», – ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

«Գալաքսի» ընկերությունների խումբն այսօր իր կազմում հանդես եկող ընկերությունների ապրանքներով ու ծառայություններով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում: 22 տարի, 15 ընկերություն, 3 երկիր, 200 տեղական և միջազգային գործընկերություն և 1,2 մլն հաճախորդային բազա. սրանք պարզապես թվեր չեն, այլ դժվարին աշխատանքով ստացված արդյունք, որը նշանավորում ու տոնում է կոնգլոմերատը: Այս առիթով, երեկոյի ընթացքում ներկայացվեց «Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրների` Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի ուղերձը, որը վերաբերում էր 2022թ. զարգացման ծրագրերին: Հիմնադիրներն իրենց շնորհակալությունը փոխանցեցին թիմերին ու գործընկերներին` անսասան մնալու, ոչ մի րոպե չտատանվելու, միասնական ու ուժեղ լինելու համար: Որպես եզրափակում հենց համերգասրահում տեղի ունեցավ 2022թ. տարվա «Գալաքսիի» մոտիվացիոն հոլովակի պրեմիերան, որն արտացոլում է կամային առաջընթացի խորհուրդը։

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին շուրջ 1000-ից ավել հրավիրյալ՝ «Գալաքսիի» կազմում հանդես եկող ընկերությունների աշխատակիցներ, նաև Վրաստանի ու Բելառուսի գրասենյակներից, միջազգային ու տեղական բիզնես գործընկերներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված տասնյակ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և այլք։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկը։ Որպես պատասխանատու բիզնես՝ 2020 թվականին ՀՀ բյուջե հարկային վճարումների տեսքով փոխանցել է ավելի քան 11,5 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար): Տեղական շուկայից գնումները կազմել են մոտ 36 մլն ԱՄՆ դոլար: Ներկայում «Գալաքսի» ընկերությունների խումբն ունի շուրջ 2500 աշխատակից, խմբում միջին ամսեկան եկամուտը կազմել է 364,716 ՀՀ դրամ, իսկ պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88