ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է 1.4%-ՈՎ
2010թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Ռուսաստանում արդյունահանվել է 161.8 տոննա ոսկի, որը 1.4%-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:
Ոսկու ընդհանուր արտադրությունն այս տարվա 11 ամիսների ընթացքում նվազել է 2.2%-ով և կազմել 185.5 տոննա:
Արդյունահանումը հիմնականում նվազում է Չուկոտկայի և Ամուրի շրջաններում և աճում է Կրասնայարսկի, Մագադանի, Սվերդլովսկի և Իրկուտսկի շրջաններում:
Ոսկի արտադրողների միությունը այս տարվա համար կանխատեսել էր 207 տոննա ոսկու արտադրություն և 183 տոննայի արդյունահանում: