Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 742.6 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԾԱԽՍԵՐ
28/12/2010 14:29
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 742.6 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԾԱԽՍԵՐ

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 742.6 մլրդ դրամի ծախսեր` կազմելով տարեկան ծրագրի 85.8%-ը: Մասնավորապես` 662.1 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 80.5 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 14.1 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 3.3%-ով կամ 23.8 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման, դրամաշնորհների և ընթացիկ նորոգման ու պահպանման ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 662.1 մլրդ դրամ` 85.9%-ով կատարելով տարեկան ծրագիրը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 6.1%-ով կամ 38.1 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 62.5 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 4.5 մլրդ դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են տարեկան ծրագրի համապատասխանաբար 83.4%-ը և 81.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն աճել են համապատասխանաբար 4.8%-ով և 3.6%-ով:

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 137.6 մլրդ դրամ, որի տարեկան ծրագիրը կատարվել է 84.4%-ով, իսկ փաստացի ցուցանիշը` 6%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 25.2 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով տարեկան ծրագրի 74.1%-ը: Մասնավորապես` նշված գումարից 15.3 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 9.9 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 108.2%-ով կամ 13.1 մլրդ դրամով, ընդ որում, աճ է արձանագրվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի գծով:

Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 16 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով տարեկան ծրագրի 88%-ը և 6%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 33.6%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 222.3 մլրդ դրամ և 91.7%-ով ապահովել տարեկան ծրագրի կատարումը: Մասնավորապես` 163 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 59.3 մլրդ դրամ` նպաստները: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն ավելացել են 1.1%-ով, իսկ նպաստների ծախսերը` 4.3%-ով: 

Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են շուրջ 80.5 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 85.1%-ը: Մասնավորապես` 81 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը` 22.6%-ով զիջելով 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 538.8 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` նախորդ տարվա 9.8 մլրդ դրամի դիմաց:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85