Սամվել Կարապետյանը Հայաստանի էներգետիկայի ոլորտում կներդնի մինչև 600 միլիոն դոլար
Էներգետիկան ցանկացած երկրի տնտեսության կայուն գործունեության հիմքն է և Հայաստանի դեպքում սա կրկնակի կարևոր է։ Այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում նշեց «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ ներկայացնելով «Տաշիր» ընկերությունների խմբի առաջիկա հինգ տարվա ծրագրերը։
«էներգետիկ անվտանգության ապահովման, այդ թվում՝ նոր արտադրական հզորությունների ստեղծման և էլեկտրական ցանցերի արդիականացման համար մենք պլանավորում ենք ներդնել մինչև 600 միլիոն դոլար»,- ասաց Կարապետյանը։
Հայ գործարարը կոչ է անում համախմբել ջանքերը Հայաստանի շուրջ։
«Հայերը իսկական պոտենցիալ ունեցող ժողովուրդ են, և մեր խնդիրն է՝ համախմբել մեր ռեսուրսները կայուն ապագայի համար»,- եզրափակեց Կարապետյանը։