Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹՅԱՆՆ ԵՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ԳԻՏԱԿԱՆ ԳՅՈՒՏԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԵՎ ԲԱՆԿՈՄԱՏԻ ԳՅՈՒՏԸ
28/12/2010 17:19
Կիսվել

ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹՅԱՆՆ ԵՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ԳԻՏԱԿԱՆ ԳՅՈՒՏԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԵՎ ԲԱՆԿՈՄԱՏԻ ԳՅՈՒՏԸ

Այսօր` դեկտեմբերի 28-ին, տեղի է ունեցել  «Հայերի ներդրումը 20–րդ դարի գիտության մեջ. մաս առաջին» թեմայով մամուլի ասուլիս, որի շրջանակներում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Էմիլ Աբրահամյանը և Տիգրան Խզմալյանը  ներկայացրել են 20–րդ դարում հայերի ձեռքբերումներն ու գյուտերը գիտության ասպարեզում։

Ինչպես տեղեկացրել է Տիգրան Խզմալյանը, վերջերս Լոս-Անջելեսում հրատարակվել է արվեստագետ և հրապարակախոս Ստեփան Պարթամյանի հեղինակած «Ամերիկահայության ներդրումը Միացյալ Նահանգներում» գիրքը, որտեղ ներկայացվել են 20-րդ դարի ԱՄՆ հայկական համայնքի գիտնականների, գյուտարարների ամենանշանավոր հայտնագործություններն ու գյուտերը: «Գիրքը մեկ անգամ ևս արձանագրում է, թե ինչ ներուժ ունի հայ ժողովուրդը, եթե ապրում և արարում է ազատության, արդարության ու օրինականության պայմաններում»,– ասել է Տիգրան Խզմալյանը:

Գրքում արտացոլված են նաև ԱՄՆ արտոնագրային գործակալության կողմից ճանաչված այդ գյուտերի պաշտոնական արտոնագրերի համարներն ու գրանցման տարեթվերը, ինչն էլ ավելի է արժևորում այդ աշխատությունը: Բանախոսների ներկայացրած գյուտերը ներկայացվում են ստորև.

Միացյալ Նահանգներում հայ ճարտարագիտական մտքի առաջին արտոնագրված նմուշ է հանդիսանում 1908 թվականին ներկայացված և 1911 թվականին պաշտոնապես գյուտ ճանաչված Գաբրիել Կազանջյանի մազերի չորացման սարքը` այսօր համընդհանուր տարածում գտած «ֆենը»:

Տեխնիկական հեղափոխության իսկական հերոս կարելի է համարել Ցեղասպանությունից հրաշքով փրկված Ասատուր Սարաֆյանին, որն Ամերիկայում հայտնի է որպես Օսկար Բենկեր` առասպելական այն ճարտարագետը, ով հայտնագործել է ինքնաշարժերի ավտոմատ փոխանցման տուփը: 1931 թվականին 1.795.464 համարով արտոնագրված այս գյուտն 1940 թվականից կիրառվել է ամերիկյան «Օլդսմոբիլ» մակնիշի ավտոմեքենայում: Նույն Բենկեր-Սարաֆյանին են պատկանում ավտոսիրողներին քաջ հայտնի բենզինային պոմպի, ինչպես նաև ավտոյուղի չափիչի գյուտերը:

ԱՄՆ կառավարության կողմից Ասատուր Սարաֆյան-Բենկերի ամենաարժեքավոր հայտնագործություններ են համարվել ուղղաթիռի տրանսմիսիայի` Սիկորսկու շարժիչի փոխանցման տուփը, և բազմագույն տպիչ սարքը։

Մեկ այլ գյուտարար` Արթուր Բուլբուլյանը, 1944 թվականին ստացավ թիվ 2.348.108 արտոնագիր ամերիկյան օդուժի համար խիստ անհրաժեշտ օդաչուների թթվածնային դիմակ պատրաստելու համար:

Ամենամեծ համբավ և տարածում ստացած գյուտերից է հանրահայտ Ալեք Մանուկյանի նորամուծությունը` յուրահատուկ տեսակի ջրի ծորակը, որը 1969 թվականից կիրառվում է աշխարհում:

Համաշխարհային մեծ տարածում ստացավ քչերին հայտնի Ստեփան Ստեփանյանի բեռնատարի թափքի վրա բետոնխառնիչ տեղադրելու գաղափարը, որը հեղափոխեց և խթանեց շինարարական արդյունաբերությունը:

Արժե հիշատակել աստղաբաշխական քանակով արտադրվող Արտաշես Հայկանյանի հեղուկ խմիչքների համար ճկուն անկյունով ծղոտը, կամ «կոկտեյլի փայտիկի» գյուտը (1980 թվական, թիվ 4.216.801 արտոնագիր):

Դժվար է պատկերացնել այսօրվա քաղաքակրթությունը առանց դրամաբաշխային սարքերի, հանրահայտ «բանկոմատի», որի գյուտը պատկանում է Լյութեր Սիմիջյանին։ Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ` 1965 թվականին` մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը:

1977 թվականին Միքայել Տեր-Պողոսյանը ստեղծել է կոմպյուտերային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը, ինչը հեղափոխություն կատարեց բժշկության ոլորտում։

Այսօր միլիոնավոր մարդկանց կյանք է փրկում միջուկային մագնետիկ ռեզոնանսի սկզբունքով գործող սկաները, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից առողջապահությունը` ախտորոշումից մինչև բուժում: Այդ գյուտը պատկանում է Ռեյմոնդ Դամադյանին։

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85