Տնտեսական

USD BUY - 383.00-0.50 USD SELL - 386.00+1.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 452.00+0.00
OIL:  BRENT - 70.36+2.10 WTI - 68.75+2.81
COMEX:  GOLD - 3370.30+0.76 SILVER - 39.08+3.41
COMEX:  PLATINUM - 1472.60+3.98
LME:  ALUMINIUM - 2607.50+0.42 COPPER - 9700.50+0.73
LME:  NICKEL - 15290.00+2.08 TIN - 33559.00+0.83
LME:  LEAD - 2044.00-0.58 ZINC - 2777.00+1.26
FOREX:  USD/JPY - 147.4+0.28 EUR/GBP - 1.1689+0.09
FOREX:  EUR/USD - 1.1689+0.09 GBP/USD - 1.3499-0.44
STOCKS RUS:  RTSI - 1068.61-3.29
STOCKS US: DOW JONES - 44371.51-0.63 NASDAQ - 20585.53-0.22
STOCKS US: S&P 500 - 6259.75-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 39569.68-0.19 TOPIX - 2823.24+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24139.57+0.46 SSEC - 3510.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8941.12-0.38 CAC40 - 7829.29-0.92
STOCKS EUR:  DAX - 24255.31-0.82
11/07/2025  CBA:  USD - 383.91+0.17 GBP - 519.24-2.57
11/07/2025  CBA:  EURO - 448.91-1.14
11/07/2025  CBA:  GOLD - 40887+171 SILVER - 454.35+2.92
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ 43 ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԵԼ Է ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ
29/12/2010 20:35
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ 43 ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԵԼ Է ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

1988 թ. աղետալի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած 43 ընտանիքներ այսօր Ստեփանավանի քաղաքապետարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստացան իրենց նոր բնակարանների հավաստագրերը։ Նրանց մեկ, երկու, երեք եւ չորս սենյականոց բնակարաններ են հատկացվել Ստեփանավանի Ձախափնյա թաղամասի նորակառույց բազմաբնակարան շենքերում։ 

Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրային դրույթները աղետի գոտու մասով հաջողությամբ է իրականացվում։"Նախընտրական ծրագիրը` աղետի գոտու բոլոր անօթևաններին ապահովել բնակարաններով, հաջողությամբ է իրականացվում։ Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը, մենք շարունակեցինք բնակարանաշինությունը, եւ արեցինք հնարավորինս առավելագույնը ժամանակին բնակարանները բնակիչներին տրամադրելու համար",- շեշտել է կառավարության ղեկավարը` ավելացնելով, որ բնակարան ստացողների ցուցակները ճշտված են, և նախանշված ժամանակահատվածում պետությունը բոլորի նկատմամբ կկատարի իր կողմից ստանձնած պարտականությունները։
Բնակարանամուտին վարչապետը երկու ընտանիքների նվիրել է համակարգիչ, իսկ երկուսին էլ` հեռուստացույց։
Բազմաբնակարան այդ շենքերը երկրաշարժից հետո սկսել էին կառուցել ռուս շինարարները, սակայն շինարարությունը կիսատ էր մնացել։ 2009թ. նոյեմբերին համայնքային սեփականություն հանդիսացող այս կիսակառույց շենքերը հատկացվեցին պետությանը, և պետբյուջեի միջոցներով շարունակվեցին կիսակառույցների ամրացման և շինարարական հետագա աշխատանքները։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հաջորդ կանգառը Ստեփանավանի Վահան Թեքեյանի թիվ 6 միջնակարգ դպրոցն էր, որտեղ «Լինսիե-ի հիմնադրամի միջոցներով կառուցվում է նոր մասնաշենք որտեղ լինելու է մարզադահլիճ և հանդիսությունների սրահ։ Վարչապետը տեղում է ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին։

AMP
11/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.91
+0.17
Եվրո (EUR)
448.91
-1.14
Ռուբլի (RUR)
4.9257
-0.0042
Լարի (GEL)
141.39
+0.14
40887
+171
Արծաթ
454.35
+2.92