Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ «ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ» ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 1,8%
30/12/2010 13:50
Կիսվել

ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ «ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ» ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 1,8%

2010թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 3.4 % գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է  սակագների 0.2% նվազում:  

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.4%, այդ թվում`  պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 114.0%,  ոչ պարենային ապրանքներինը՝ 104.6%,  ծառայությունների սակագներինը՝ 104.2%:

2010թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է  0.8%,  ինչը   0.3 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.5%):   

2010թ. հունվար-դեկտեմբերին 2009թ. հունվար-դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108.2%,  այդ թվում,  պարենային ապրանքներինը  (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 108.6%,  ոչ պարենային ապրանքներինը` 109.6%, ծառայությունների սակագներինը` 106.8%: 

Միևնույն ժամանակ, 2010թ. դեկտեմբերին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 137.7%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 139.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 126.1%, ծառայությունների սակագներինը՝ 139.9%: 

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2010թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ  սպառողական գներն աճել են  1.0-2.5%-ով,  այդ թվում,  գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդան,  Չարենցավան քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են  1.8%-ով:
22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04