Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ 2.6% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՈՎ
30/12/2010 15:31
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ 2.6% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՈՎ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 51-րդ` այս տարվա վերջին նիստը, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ներածական խոսքով` ամփոփել ով2010թ. հիմնական ցուցանիշները և կատարված աշխատանքների արդյունքները:
 
ՀՀ վարապետը մասնավորապես նշել է. «Հետճգնաժամային աշխարհը որակապես տարբերվելու է մինչճգնաժամային աշխարհից, և տնտեսական նոր պարադիգմն այլևս հիմնված է լինելու տնտեսական աճի այլ շարժիչների վրա: Դա ակնհայտ է նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության համար, որովհետև 2009-2010թթ. վկայում են, որ տնտեսական աճ այսուհետ ապահովվում է ոչ թե շինարարության շնորհիվ, ոչ թե գյուղատնտեսության շնորհիվ, այլ հիմնականում տեղի է ունենում տնտեսության դիվերսիֆիկացիա, և արդյունաբերությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հանդիսանալու են տնտեսության զարգացման հիմնական շարժիչը: Այդ են վկայում 2010թ. Արդյունքները. մասնավորապես, մենք տարին ավարտելու ենք մոտավորապես 2.6 տոկոս տնտեսական աճով` ծրագրված 1.2 տոկոսի փոխարեն: Այդ տնտեսական աճը մենք ապահովում ենք` ունենալով 14.5 տոկոս անկում գյուղատնտեսությունում, ունենալով շուրջ 4 տոկոսանոց անկում շինարարության ոլորտում: Հիմնական աճ ապահովող ոլորտն արդյունաբերությունն է և ենթակառուցվածքները: Սա լինելու է 2011-2012թթ. զարգացման հիմնական միտումը, քանի որ մեր հակաճգնաժամային ծրագրի հիմնական ուղղվածությունը եղել է տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովումը»:
«2010թ. հաջորդ առանձնահատկությունն այն է, որ մենք էական նշանակություն ենք տվել ենթակառուցվածքներին, և պետական հիմնական ներդրումներն իրականացվել են ենթակառուցվածքային ոլորտում: Դա բնորոշ էր 2009թ., երբ աննախադեպ ծավալի շինարարական աշխատանքներ կատարեցինք, մասնավորապես, ճանապարհային շինարարության ոլորտում, ոռոգման համակարգի, խմելու ջրի ոլորտում: Նույն միտումները պահպանել ենք 2010թ.: Մասնավորապես, պետք է նշել, որ մենք 350 կմ երկարության ճանապարհներ ենք կառուցել, ընդ որում` այդ ճանապարհները կառուցել ենք ինչպես պետական բյուջեի հաշվին, այնպես էլ մեր արտաքին պարտքի հաշվին: Վերանորոգվել է 8 կամուրջ, պահուստային ֆոնդից նաև միջոցներ են տրամադրվել, որպեսզի հաղթահարենք բնածին և տեխնածին աղետների հետևանքով վնասված շուրջ 44 ճանապարհահատվածներ: 2010թ. հայկական երկաթուղին կատարել է 12 մլրդ դրամի ներդրումներ, արդյունքում 2.6 տոկոսով աճել է բեռնափոխադրումների ծավալը, և շուրջ 49 տոկոսով աճել են ուղևորաշրջանառության ծավալները», –  ավելացրել է վարչապետը:
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85