Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
30/12/2010 15:52
Կիսվել

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նիստում ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, սկսած 2011 թվականից, յուրաքանչյուր տարվա` ՀՀ պետբյուջեով նախատեսված միջոցների շրջանակում իրականացնում է կենսաթոշակային բարեփոխման աջակցության ծրագիր։ Այդ նպատակով ստեղծվելու է հատուկ կենտրոն, որի գործառույթները վերապահվելու են «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին։ Քանի որ ս.թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, կառավարությունն իր երկու որոշումներով վերահաստատել է հիմնական կենսաթոշակի, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և թաղման նպաստի չափերը, կանոնակարգել կենսաթոշակների նշանակմանը, վերահաշվարկմանը, վճարմանն առնչվող հարաբերություններն այն հաշվով, որ 2011թ. հունվարի 1-ից այդ գործընթացը բնականոն իրականացվի։ 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև սոցիալական նպաստին, նշել, որ առաջիկայում հիմնովին փոխվելու է դրա հատկացման տրամաբանությունը։ Գաղտնիք չէ, որ նպաստի ավելացումը նվազեցնում է մարդկանց աշխատելու դրդապատճառը, ուստի կիրառվելու են այլ մեխանիզմներ։ Դրանցից է բնակչության կողմից անասուններ պահելը խրախուսելու կառավարության նախաձեռնությունը։ Այդ եկամուտը չի հարկվելու։ Դրանով, ճիշտ է, մեծանում է պետության սոցիալական բեռը, բայց և նոր խթան կարող է ստանալ գյուղատնտեսության ոլորտը։

AMP
22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04