Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
Ռոսատոմը հրավիրում է Երևանի բնակիչներին և հյուրերին Atom City` «Look Around» գիտական ​​փառատոնին         
28/09/2021 19:22
Կիսվել

Ռոսատոմը հրավիրում է Երևանի բնակիչներին և հյուրերին Atom City` «Look Around» գիտական ​​փառատոնին         

Հոկտեմբերի 2-ին կանցկացվի «Look Around» գիտական ​​փառատոնը Երևանի բնակիչների և հյուրերի համար. hետաքրքիր կլինի բոլորին՝ և՛ մեծերին, և՛ երեխաներին: Այդ օրը դուք կկարողանաք համատեղել ճանաչողական միջոցառումն ու զբոսանքը մաքուր օդին՝ ընկերների և ընտանիքի անդամների հետ։ Միջոցառումն անցկացնում է «Ռոսատոմ» պետ​​կորպորացիան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիման վրա:

Այս տարի Գիտության փառատոնը նվիրված է Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակին: Պոլիտեխնիկական համալսարանի այգին մեկ օրով կվերածվի ապագայի քաղաքի` Atom City-ի: Հյուրերը կկարողանան այցելել թեմատիկ փողոցներ, մասնակցել վարպետության դասերի և վիկտորինաների, դիտել գիտական ​​շոու և հետաքրքրաշարժ ճանապարհորդություն կատարել տիեզերքի և ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում, իսկ ամենաերիտասարդ այցելուների համար գիտությունը կներկայանա որպես իսկական հրաշքների երկիր:

Փառատոնի ծրագիրը շատ հագեցած է: Ակտիվությունների մի մասը նվիրված է ատոմային տեխնոլոգիաների ոլորտում ձեռքբերումներին. Դրանք այսօր իսկապես շատ են և կարևոր դեր են խաղում ժամանակակից աշխարհում: Մասնակցելով, օրինակ, միջուկային բժշկության դասընթացներին, հյուրերը նույնիսկ կսովորեն, թե ինչ է տեղի ունենում մեր ուղեղում երբ մենք սիրահարված ենք: Մաքուր էներգիայի վարպետության դասերի մասնակիցները կտեսնեն, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում էլեկտրաէներգիայի հետ նախքան մեր վարդակներում հայտնվելը, էներգիայի արտադրության ինչ տեսակներ կան և որոնք չեն վնասում բնությանը: Մասնակցելով այլ գործողությունների՝ կարող եք հավաքել ձեր առաջին ռոբոտին, պատրաստել երկուական ծածկագիրով արտահայտված ձեր անունով ձեռնաշխթան և նույնիսկ ստեղծել թուղթ, որը չի այրվում: Կարող եք նաև խաղալ «Մոլեկուլային օղականետ» սպորտային և ինտելեկտուալ խաղը և նույնիսկ հետագայում նամակ ուղարկել ինքներդ ձեզ:

Յուրաքանչյուրը կկարողանա շփվել Փառատոնի բանախոսների և Հայաստանի առաջատար կրթական կազմակերպությունների` «Այբ» կրթական հիմնադրամի, «Mind Center» զարգացման կենտրոնի, Պոլիտեխնիկական համալսարանի և այլ հաստատությունների ներկայացուցիչների հետ: Հյուրերը կգտնեն նաև ստեղծագործական ատոմային լուսանկարչական գոտիներ, իսկ վարպետության դասերին և վիկտորինաներին մասնակցելու համար կարող են շահել մրցանակներ:

«Փառատոնի հիմնական գաղափարն է մատչելի և հետաքրքիր ձևով ցույց տալ գիտության և ատոմային տեխնոլոգիաների հնարավորությունները: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այսօր Հայաստանում զարգանում են ատոմային էներգետիկան, միջուկային բժշկությունը, տիեզերական հետազոտությունները, ՏՏ-ն և շատ այլ ոլորտներ: Այս հետաքրքրաշարժ գիտական ​​աշխարհի հետ կարող եք ծանոթանալ հոկտեմբերի 2-ին Atom City-մ ՝ «Look Around» Գիտության փառատոնին», – ասել է Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ռուսական կողմից ղեկավար Յուրի Սվիրիդենկոն: – Նաև մի մոռացեք, որ այս ամենը հնարավոր դարձավ առաջին հերթին մարդու շնորհիվ: 3D տպագրությունը, արհեստական ​​բանականությունն ու ռոբոտներն արդեն ոչ թե ապագա են, այլ ժամանակակից աշխարհ: «Ռոսատոմի» կրթական նախագծերն ուղղված են նաև տաղանդավոր երիտասարդների բացահայտմանը, ովքեր ապագայում կնպաստեն տեխնիկական առաջընթացին և նոր ինովացիոն տեխնոլոգիաների ստեղծմանը»:

Միջոցառմանը հրավիրված են նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայկական ԱԷԿ-ի, Երևանում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի ներկայացուցիչներ, գիտնականներ, հետազոտողներ, մասնագիտացված հայաստանյան բուհերի դասախոսներ, դասատուներ, Հայաստանի կրթական կազմակերպություններ, ինչպես նաև դպրոցականներ, ուսանողներ և նրանց ծնողներ:

Հիշեցնենք, որ «Look around» Գիտության փառատոնը առաջին անգամ անցկացվել է Երևանում 2019 թվականին և հավաքվել է ավելի քան երեք հազար մարդ: Փառատոնին ներկա էին ոչ միայն երևանցիներ, այլև հարակից մարզերի բնակիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր որպես ընտանեկան տոն, ուստի այն հետաքրքիր էր բոլորի համար ՝ 4-6 տարեկան երեխաներ, տարրական և միջին դասարանների դպրոցականներ, ուսանողներ և ծնողներ:

Մասնակցությունն անվճար է: Բոլորին սպասում ենք հոկտեմբերի 2 -ին ժամը 11:00-17:00 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի այգում – Երևան, Տերյան, 105:

Փառատոնի մանրամասները ՝ Ռոսատոմօ Look Around Armenia կրթական նախագծի էջում։

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14