10/01/2011 10:08
2010Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 4,1% ԱՃ
2010թ. hունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 1508892.0 մլն. դրամ, որը 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 4.1%-ով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու այս ամիսներին միայն մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 967325.9 մլն. դրամ` 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ աճելով 0.5% -ով: Մեծածախ առևտրի ծավալներն, այս նույն ժամանակահատվածում, աճել են 11,1%-ով (486355.8 մլն դրամ):
Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին 11 ամիսների արդյունքներով ՀՀ առևտրի շրջանառության ընդհանուր կառուցվածքում մանրածախ առևտրի տեսակարար կշիռը կազմել է 64,1%, իսկ մեծածախ առևտրինը` 32,2%:
22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
Արծաթ
668.5
+5.04
