Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 417.00+1.00
OIL:  BRENT - 73.65+1.18 WTI - 70.10+1.04
COMEX:  GOLD - 2635.50+0.15 SILVER - 30.28-0.03
COMEX:  PLATINUM - 960.50+0.83
LME:  ALUMINIUM - 2527.00-0.30 COPPER - 8912.00-0.32
LME:  NICKEL - 15292.00-0.42 TIN - 28542.00-0.51
LME:  LEAD - 1986.00+0.30 ZINC - 2984.50+0.44
FOREX:  USD/JPY - 157.13+0.10 EUR/GBP - 1.0403+0.13
FOREX:  EUR/USD - 1.0403+0.13 GBP/USD - 1.2542+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.91 NASDAQ - 20031.13+1.35
STOCKS US: S&P 500 - 6040.04+1.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 39036.85-0.32 TOPIX - 2727.26+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+1.08 SSEC - 3393.53+1.26
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.42 CAC40 - 7282.69+0.14
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
24/12/2024  CBA:  USD - 395.75+0.17 GBP - 496.07-0.26
24/12/2024  CBA:  EURO - 411.42+0.33
24/12/2024  CBA:  GOLD - 33257.09-19.42 SILVER - 376.68+10.46
2022թ. հուլիսի 1-ից եկամտահարկի վերադարձի արտոնությունը կդադարի Երևանի առաջին գոտու նոր շենքերի համար
29/09/2021 16:37
Կիսվել

2022թ. հուլիսի 1-ից եկամտահարկի վերադարձի արտոնությունը կդադարի Երևանի առաջին գոտու նոր շենքերի համար

Մարզերում բնակարանաշինությունը խթանելու նպատակով առաջարկվում է փոխել եկամտահարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը: «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված փոփոխություններով առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնելով նախագծի մանրամասները, նշեց, որ արտոնությունների սահմանափակումը կատարվելու է փուլ առ փուլ:

Առաջարկվում է սահմանել, որ 2022թ. հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի առաջին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023թ. հունվարի 1-ից՝ Երևանի երկրորդ գոտու, 2023թ. հուլիսի 1-ից՝ Երևանի երրորդ գոտու, իսկ 2025թ. հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ:

Այդպիսով, առաջիկա 3 տարում նոր կառուցապատումները կուղղորդվեն Երևանի չորրորդ և ավելի բարձր գոտիներ և Երևանից դուրս, իսկ 2025 թվականից, առանց ժամկետային սահմանափակումների՝ դեպի Երևանից դուրս գտնվող քաղաքային և գյուղական բնակավայրեր, քանի որ այս ծրագրի շահառուներ կարող են լինել նաև անհատական բնակելի տներ կառուցողները:

«Ուզում եմ ընդգծեմ, որ նշվածը վերաբերում է բացառապես Երևան քաղաքի վարչական տարածքում գույքի ձեռքբերմանը կամ կառուցմանը: Նախագծի հիմնական նպատակը քաղաքաշինական ու կառուցապատման առումով տարածքների համաչափ զարգացմանը նպաստելն է, բնակարանաշինությունը դեպի մարզեր ուղղորդելն է», – ասաց Արման Պողոսյանը:

Զուգահեռաբար, որպեսզի սկսված քաղաքաշինական ծրագրերի համար չլինի անկանխատեսելի հարկային միջավայր, նախագծով առաջարկվում է կարգավորել անցումային հարաբերությունները:  Եթե շինարարության թույլտվությունը ստացվել է մինչև 2022  թվականի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ վերը նշված սահմանափակումներն առհասարակ կիրառելի չեն լինի: Նախագծի ընդունումը չի նշանակում, որ պետք է դադարեցվի եկամտային հարկի վերադարձն այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև սույն օրենքի ընդունումը կամ մինչև սույն օրենքով սահմանվող վերջնաժամկետները։ Այս շրջանակի անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումարները։

Արման Պողոսյանը նշեց, որ ծրագիրը մեծ պահանջարկ ունի, շահառուների թիվը տարեցտարի ավելանում է. եթե 2015-2017թթ. ծրագրի նոր շահառու է եղել տարեկան մոտ 800 մարդ, ապա 2018-2019թթ. շահառուների տարեկան քանակն աճել է և կազմել մոտ 2000 մարդ, իսկ 2020թ. նոր շահառուները եղել են 5200:

24/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.75
+0.17
Եվրո (EUR)
411.42
+0.33
Ռուբլի (RUR)
3.97
+0.04
Լարի (GEL)
141.09
-0.11
33257.09
-19.42
Արծաթ
376.68
+10.46