Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
11/01/2011 19:19
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ 
Մինչ նիստի օրակարգին անցնելը վարչապետը շնորհավորել է բոլորին Նոր տարվա առթիվ` նշելով. «Քանի որ FREDA-ն նորաստեղծ կառույց է, ուզում եմ ցանկանալ, որ 2011թ. FREDA-ի համար լինի բեկումնային տարի, որ կարողանանք արդեն ներդրումային շոշափելի ծավալներ ունենալ, և մենք ինքներս էլ գոհ լինենք մեր կատարած աշխատանքից, որովհետև, ըստ էության, ֆինանսական միջոցների պակաս չունենք, և հաջողությունն ամբողջությամբ պայմանավորված է լինելու մեր աշխատանքի արդյունավետությամբ»: 

Օրակարգի առաջին հարցով հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը ներկայացրել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2010թ. տարեկան հաշվետվության, բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը: Մասնավորապես, նա անդրադարձել է 2010թ. ընթացքում FREDA-ի կողմից իրականացված, ինչպես նաև վերջնական փուլում գտնվող և 2011թ. իրականացվելիք ծրագրերին: Ներկայացված հաշվետվությունը քննարկվել ու հաստատվել է խորհրդի անդամների կողմից: 

Նիստում քննարկվել և արված առաջարկություններով ու դիտողություններով հանդերձ հավանության են արժանացել FREDA հիմնադրամի 2011թ. ամփոփ բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը և 2011թ. տարեկան աշխատանքային ծրագիրը:

FREDA-ի նախորդ նիստի ժամանակ տրված հանձնարարականների կատարման համատեքստում Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2009թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության աուդիտորական հաշվետվությունը և եզրակացությունը: 

Մեկ այլ հարցով խորհուրդը որոշել է հիմնադրամի Ներդրումային կոմիտեի կազմում ներառել նոր այլընտրանքային անդամի և համապատասխան փոփոխություններ կատարել Ներդրումային կոմիտեի կանոնակարգում: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է խորհրդի անդամներին հաջորդ նիստի ժամանակ ներկայացնել առաջարկություններ հնարավոր թեկնածուի վերաբերյալ:

AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37