Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Վիվա-ՄՏՍ-ը ամփոփել է «Թանգարանային օրեր» նախագիծը
05/10/2021 16:35
Կիսվել

Վիվա-ՄՏՍ-ը ամփոփել է «Թանգարանային օրեր» նախագիծը

2020 թվականին Վիվա–ՄՏՍ–ը ներկայացրել էր «Թանգարանային օրեր» խորագրով մշակութային նախագիծը: Նախագծի մեկնարկը տրվել էր կորոնավրուսի համավարակի թեժ շրջանում և նպատակ ուներ թանգարաններում առցանց շրջայցերի միջոցով հայաստանյան հանրությանը ներկայացնելու հայ մշակութային հարուստ ժառանգությունը:

Նախագծի առաջին եթերաշրջանում ներգրավվել է ինը թանգարան՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանը, Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանը, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանները, Կոմիտասի թանգարան–ինստիտուտը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը և Էրեբունի պատմահնագիտական արգելոց–թանգարանը:

«Երբ սկսեցինք «Թանգարանային օրեր» նախագիծը, մեծ ոգևորություն ու հավատ կար, որ մշակութային կարևոր գործ ենք անում մեր հայրենակիցների համար: Համավարակով  պայմանավորված սահմանափակումների պատճառով աշխարհն ամբողջությամբ անցավ օնլայն շփման, և մենք էլ որոշեցինք հնարավորություն ընձեռել առցանց շրջելու տարբեր հայաստանյան թանգարաններով և ծանոթանալու հայ մշակույթին», – ասել է Վիվա–ՄՏՍ–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Թանգարաններում առցանց շրջայցերը ներկայացնում են հետաքրքիր ու բանիմաց զբոսավարները՝ ընդգծելով յուրաքանչյուր թանգարանի ամենահետաքրքիր ու կարևոր առաձնահատկությունները:

«Յուրաքանչյուր հաղորդման վրա աշխատել է պրոֆեսիոնալների մեծ թիմ և ստացել ենք շատ մեծ դրական արձագանք, քանի որ իսկապես անմիջական ու հետաքրքիր է ստացվել յուրաքանչյուր շրջայցը: Օրինակ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում այնքան շատ ցուցադրություններ կան, որ երեք թողարկում ենք նվիրել: Մինչ օրս մեծ հաճույքով դիտում եմ թողարկումները և վայելում մեր մշակութային ժառանգությունը», – հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

«Թանգարանային օրեր» նախագծի թողարկումների ամբողջական շարքը կարելի է դիտել Վիվա–ՄՏՍ–ի պաշտոնական յութուբյան ալիքում՝ https://www.youtube.com/user/MTSArmeniaOfficial հղմամբ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01