Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Ucom-ը մեկ ամսով հյուրընկալել է ռուսաստանյան «CBOSS» ընկերության ուսնակներին
05/10/2021 16:47
Կիսվել

Ucom-ը մեկ ամսով հյուրընկալել է ռուսաստանյան «CBOSS» ընկերության ուսնակներին

Ucom ընկերությունը մեկ ամսով հյուրընկալել է «CBOSS» ռուսաստանյան ՏՏ ընկերության ուսնակներ՝ Անդրեյ Դուդնիկովին, Իգոր Զլոբինին, Դարյա Սիմակովային, Դմիտրի Սիդակին, Անատոլի Նոսովին, ովքեր հնարավորություն էին ստացել ընկղմվելու տարբեր ստորաբաժանումների բիզնես գործունեության մեջ: Այցի նպատակն էր այն ռուս խոստումնալից երիտասարդների մասնագիտական զարգացումը, որոնք Անդրեյ Մորոզովի նորարարական նախաձեռնության շնորհիվ հավաքագրվել են «Ստեղծարար բանականություն» մրցույթի ուսանողական դասընթացներին մասնակցելու արդյունքում:

«Սա փորձի փոխանակման և համատեղ աշխատանքի շատ լավ հնարավորություն է թե՛ մեր թիմի, և թե՛ մեր գործընկերոջ երիտասարդ տաղանդների համար: Նշեմ, որ մեր ղեկավարներն արձանագրել են Ucom ժամանած ուսնակների ընկալունակության և կրթվելու բարձր մակարդակը, և մենք կդիտարկենք նման դասընթացների մասնակցելու հնարավորությունը նաև հայ մասնագետների համար», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Ստեղծարար բանականություն մրցույթի ուսանողական դասընթացները բացահայտում են ռուս երիտասարդության ներուժը, և մենք հետաքրքրությամբ նմանօրինակ միջոցառում Հայաստանում էլ կկազամակերպեինք։ Ես վստահ եմ, որ այստեղ կկարողանայինք մեր տեխնոլոգիաների միջոցով գտնել խոստումնալից երիտասարդների, որոնք հնարավորություն կստանային վստահորեն և արագ մեկնարկել իրենց մասնագիտական ուղին ինչպես Ucom-ում, այնպես էլ այլ ընկերություններում: Սա նման է սոցիալական վերելակի կամ նույնիսկ ուղղաթիռի: Արդեն հիմա երիտասարդները կարող են իրենց նախնական հայտերը ներկայացնել առցանց՝ Դասընթացների «10в» կոչվող էջում (սա ռուսերեն «գուգլեք»): Որքան շատ հայտեր ստանանք հիմա, այնքան շուտ մենք Ucom-ի հետ համատեղ նմանօրինակ մի միջոցառում կկազմակերպենք Հայաստանում», – նշել է «CBOSS» ընկերության նախագահ Անդրեյ Մոռոզովը։

«CBOSS» ընկերության ֆինանսական բաժինը ներկայացնող ուսնակ Իգոր Զլոբինը մեզ հետ զրույցում պատմել է, որ Ucom-ում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ուսանել է տարբեր ստորաբաժանումներում՝ հաճախորդների սպասարկման, բիլինգի թիմերում, և նույնիսկ կարողացել է աշխատել  գովազդային բաժնում. «Ucom-ում աշխատակիցները բարեհամբույր են, բաց, նրանց հետ հաղորդակցվելը շատ հեշտ է, այստեղ աշխատանքն այնքան պարզ է, որ «վերադաս-ստորադաս» տարաբաժանումը չի զգացվում»:

Նշենք, որ «CBOSS»-ը հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերություններին տրամադրում է բիլինգային լուծումներ, որոնք մասնագետների կարծիքով՝ բավականին գործառնական են, ճկուն, ունեն լայն կիրառություն: Բիլինգային համակարգն ավտոմատացված է, հաշվառում է բաժանորդին մատուցված ծառայությունների տեսակը, ծավալը, արժեքը, հաշվարկում է բաժանորդների փոխանցումներն ու վճարումները և տալիս է ընդհանրացված, այդ թվում` հաշվետվությունների համար պահանջվող արդյունքներ:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21