Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Ընկնել առաջ. Գալաքսի ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի ուղերձը
06/10/2021 10:15
Կիսվել

Ընկնել առաջ. Գալաքսի ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի ուղերձը

Գալաքսի ընկերությունների խումբը, որը կառավարում է 15 ընկերություններ Հայաստանում` հանդիսանալով երկրի խոշոր գործատուներից ու հարկատուներից, հայտարարել է 2022թ. հասարակական և բիզնես զարգացման ծրագրերի մեկնարկի մասին։ Նպատակը հետպատերազմական Հայաստանի երիտասարդությանը ոգեշնչելն է, աջակցելն ու սեփական երկրում հույս և հնարավորություններ տեսնելը խթանելն է:

Զարգացման ծրագրերի մոտիվացիոն վիդեոէսսեի հրապարակման առթիվ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը ուղերձ է հղել, որում, մասնավորապես ասվում է.

«Բոլորս էլ կյանքի ինչ–որ փուլում ձախողում ենք: Անհատապես կամ որպես հավաքական ինքնություն, բոլորս էլ ուշ թե շուտ կարող ենք ընկնել. սա կյանքի օրենքն է: Այս տողերը ընկնելուց «հետոյի» մասին է: Ու խոսքս ուղղված է այն երիտասարդին, որը Հայաստանին բաժին հասած արհավիրքից հետո կորցրել է հավատը սեփական երկրում ու սեփական երկրի համար հաջողելու:  

Գիտեմ, դժվար է: Հավատա, հասկանում եմ ինչ եմ ասում: Բայց հնարավոր է: Դժվարությունները գալիս են թրծելու մեզ, ամրացնելու մեր կամքը: Դժվարությունները նորմալ են, մենք անգամ «Գալաքսիում» սիրում ենք ասել, որ դժվարությունները նոր հնարավորությունների սկիզբ են: Մարդկանց 90%-ը հանձնվում է ու դադարում պայքարել ոչ թե ձախողումների պատճատով, այլ որովհետև հանձնվում է առաջին իսկ ձախողման դեպքում: 

Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է ինովացիաներ ծնող երկիր դառնալ: Հավատում ենք, որ եթե մեկս մեկին թև ու թիկունք լինի, եթե պատասխանատու ու պրոֆեսինալ լինենք ամեն մեկս մեր ոլորտում` ուսանողը՝ համալսարանում, բժիշկը` հիվանդանոցում, զինվորականը` սահմանին, մեր թիմն ու գործընկերները` բիզնեսում…, մենք կարող ենք առաջ գնալ` «ժամանակից, աշխարհից, ինքներս մեզանից»: Ու եթե մի բան չստացվի, ու եթե պատահի, որ ընկնենք, պիտի դեպի առաջ ընկնենք, ընկնենք առաջ… որովհետև այդպես մի քայլ ավելի մոտ կլինենք մեր նպատակներին:

Ընկնենք առաջ, որովհետև ուժեղը ոչ թե նա է, ով երբեք չի ընկնում: Այլ նա, ով առաջ է ընկնում… ու բարձրանում: Սկսում ենք բիզնես ու սոցիալական ծրագրեր նոր թափով: Մեր երկրում «հայերենով» հաջողությունը հնարավոր է…»: 

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր հիմնադրամի միջոցով 2019-21թթ. ընթացքում իրականացրել է շուրջ 20 զարգացման ծրագիր, որոնք ուղղված են եղել Հայաստանի բիզնես հեղինակության բարձրացմանը, հասարակական և կրթական զարգացմանը, սոցիալական ապահովության բարելավմանը զինծառայողների, երեխաների և տարեցների խմբերում: Երկու տարվա ընթացքում ծրագրերի ուղիղ շահառուների թիվը գերազանցել է 12,000-ը: 2022թ. համար «Գալաքսին» նախատեսում է զարգացմանն ուղղված ծրագրերի կրկնապատկում` հույս ունենալով համեստ, բայց հաստատուն ներդրում ունենալ հասարակական առողջացման, Հայաստանի տնտեսության վերականգնման և զարգացման գործում։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88