Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀԲ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 25 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
12/01/2011 14:38
Կիսվել

ՀԲ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 25 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ

Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդն այսօր` հունվարի 11-ին, հաստատել է Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու փաթեթ` ուղղված սոցիալապես անապահով խավերի աջակցությանն ու մարդկային կապիտալի զարգացման խթանմանն, ինչպես նաև երկրի մրցունակության ուժեղացմանն ու մասնավոր հատվածի զարգացմանը: Հայաստանին տրամադրվող 25 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով այս վարկը (Զարգացման քաղաքականության գործառնությունը (ԶՔԳ)) երկրորդն է նախատեսված երեք գործառնություններից, որոնք կոչված են  օժանդակելու Հայաստանի կառավարությանն` իրականացնել սահմանված ռազմավարական նպատակները: 
 
Ինչպես հայտնում են Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակից` Զարգացման քաղաքականության գործառնությունն աջակցում է սոցիալապես անապահովներին, և վարկային միջոցներն ուղղվելու են պետական բյուջեի, ինչպես նաև սոցիալական ապահովության ցանցի հզորացման ծրագրերի իրականացմանը և նպաստելու են աղքատ համայնքներում նախադպրոցական ծրագրերի մատչելիության բարձրացմանն և ոչ վարակիչ հիվանդությունների բուժման ընթացքում առողջապահական ծառայությունների մատուցման արդյունավետության բարելավմանը:
Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու և աճի ներուժը մեծացնելու նպատակով` ՀԲ այս նոր վարկային ծրագիրն օժանդակելու է երկրում  մրցակցային դաշտի ամրապնդմանն և ընդերքի մասին նոր օրենսգրքի կիրառկմանը` հարկաբյուջետային, բնապահպանական, սոցիալական և արտոնագրման ոլորտներում միջազգային լավագույն փորձին համապատասխան: Այն նաև նպաստելու է առանցքային բարեփոխումների ծրագրին` ուղղված գործարար մթնոլորտի բարելավմանն ու հարկային վարչարարության բարեփոխմանը: 
«Զարգացման քաղաքականության գործառնությունն օժանդակում է Հայաստանի կառավարության բարեփոխումների ընդհանուր ծրագրի առանցքային տարրերին, որոնք կարևոր նշանակություն ունեն տնտեսության վերականգնման կայունացման և աղքատ ու խոցելի խավերի պաշտպանության համար: Տնտեսության վերականգնման գործընթացը պահպանելու և աշխատատեղեր ստեղծելու նպատակով անհրաժեշտ են կայուն բարեփոխումներ հարկային, մաքսային և տնտեսական մրցակցության ոլորտներում, որոնք պետք է ուղեկցվեն հանքարդյունաբերության ոլորտում ժամանակակից համակարգերի ներդրմամբ` հիմնված սոցիալական և բնապահպանական պատասխանատվության վրա»,- նշել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը:
 
«Առաջարկվող ծրագիրը նպաստում է բարեփոխումների կատարմանն` ըստ առաջնահերթությունների կազմված փաթեթի: Վերջինս  անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, այն առավել մրցունակ դարձնելու, շահերի բախումը կարգավորող կանոնակարգի ներդրման միջոցով հանրային հատվածի արդիականացումը շարունակելու և միջնաժամկետ հատվածում երկրի զարգացումն ապահովելու համար», – ասել է ՀԲ այս ծրագրի մշակմամբ զբաղվող խմբի ղեկավար Պեդրո Լ. Ռոդրիգեսը` հավելելով. «Սա հատկապես կարևոր է, քանի որ աճի բարձր տեմպերի վերականգնումով է պայմանավորված Հայաստանի բնակչության կյանքի պայմանների արագ բարելավումը»:

«Համաշխարհային բանկը վճռական է տրամադրված երկարաժամկետ հատվածում այս բոլոր կարևոր օրակարգային ծրագրերի իրականացման ընթացքում Հայաստանի իշխանությունների ջանքերին աջակցելու հարցում, և այս առումով ակնկալվում է, որ մշակման փուլում գտնվող երրորդ ԶՔԳ-ն կպահպանի հետճգնաժամային մրցունակության և աճի խթանման ուղղվածությունը, ինչպես նաև առողջապահական, կրթական ու սոցիալական ապահովության ցանցի ամրապնդումը»,- նշել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հապին:

Երկրորդ ԶՔԳ-ը (Զարգացման քաղաքականության գործառնություն) ներառում է Միջազգային զարգացման միության (IDA) 21 միլիոն ԱՄՆ դոլար վարկ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD) 4 միլիոն ԱՄՆ դոլար վարկ: Միջազգային զարգացման միության վարկն ունի 20 տարվա մարման ժամկետ` 10 տարի արտոնյալ ժամկետով, իսկ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառությունը` 25 տարվա մարման ժամկետ` 10 տարի արտոնյալ ժամկետով:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85