ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 13/10/21
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.47 դրամով և կազմել 479.18 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.68 դրամով և կազմել 553.88 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 6.68 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.07 դրամով և կազմել 652.98 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 57.94 դրամով և կազմել 27233.94 դրամ: Արծաթի գինն աճել է 1.73 դրամով և կազմել 348.79 դրամ: Պլատինի գինը նվազել է 292.57 դրամով և կազմել 15544.65 դրամ: