![2010Թ.-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է ՀՆԱ-Ի 3.9%-Ը](https://b24.am/pub/uploads/2011/01/rassia_government_bulding_566851139.jpg)
2010Թ.-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է ՀՆԱ-Ի 3.9%-Ը
2010թ.-ին Ռուսաստանի բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 3.9%-ը: Գումարային արտահայտությամբ այն կազմել է 1.787 տրիլիոն ռուբլի: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՌԴ Ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը:
Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, 2010թ.-ին բյուջեի եկամուտներն աճել են 5.4%-ով և կազմել 8.299 տրիլիոն ռուբլի, իսկ ծախսերը նվազել են 2.1%-ով և կազմել 10.08 տրիլիոն ռուբլի:
Նշենք, որ 2010թ.-ին Ռուսաստանում գնաճը կազմել է 8.8%: