Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
14/01/2011 22:58
Կիսվել

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վրաստանի հարկային նոր օրենսգրքի (168-րդ հոդված, 23-րդ գլուխ, մաս 4) համաձայն` 2011 թվականի հունվարի 1-ից "Ներմուծում" (տեղական) նշումով անցնող բոլոր բեռները/բեռնարկղերը վրացական մաքսային ծառայության կողմից ենթակա են ԱԱՀ-ով (18%) հարկման: Նույն բեռները, որոնք կտեղափոխվեն որպես "Արտահանում" կամ "Տարանցում", չեն հարկվի (0%):
 
Նույնիսկ այն դեպքում, երբ բեռնարկղի ապրանքների մի մասը նախատեսված կլինի արտահանման, իսկ մնացած մասը` ներմուծման համար, բեռը կդիտարկվի որպես "Ներմուծում" (տեղական) և ենթակա կլինի հարկման (18%):
Նավերից բեռնաթափված բեռնարկղերի մաքսային ռեժիմի ընտրությունը կկատարվի կոնոսամենտի հիման վրա, որտեղ պետք է լինի հստակ նշում այն դեպքում, երբ բեռը տարանցմամբ է անցնում այլ երկիր: Այնտեղ պետք է նշվի` … (երկիր) բեռի/ բեռնարկղի տարանցում:
Բոլոր այն բեռնարկղերը/բեռները, որոնք կոնոսամենտում չեն ունենա համապատասխան նշում, կդիտարկվեն որպես "Ներմուծում" (տեղական) և, համապատասխանաբար, ենթակա կլինեն ԱԱՀ-ով հարկման: Հարկավոր է հաշվի առնել նաև այն փաստը, որ նույնիսկ այն դեպքում, երբ կոնոսամենտում նշված բեռի հասցեատերը գտնվում է այլ (ոչ Վրաստանում) երկրում, ապա դա առիթ չի հանդիսանա, որպեսզի բեռը դիտարկվի որպես "Տարանցիկ":
Նշումն այն մասին, որ բեռը տարանցիկ է, պետք է կատարվի <<բեռի նկարագրում>> (կոնոսամենտում) բեռնման պահին:
Բեռի մաքսային ռեժիմի փոփոխության դեպքում անհրաժեշտ լրացումները կամ փոփոխությունները կարող են կատարվել բեռն ուղարկելուց հետո` <<Վրաստանի ցանկացած նավահանգիստ բեռի/բեռնարկղի ժամանելուց առաջ վերջին 72 ժամվա ընթացքում ճշգրտման մասին մանիֆեստի>> միջոցով:
Հիմնվելով վերոհիշյալի վրա` Վրաստանում ծովային գծերի գործակալներն իրենց իրավունք են վերապահում տրամադրել հաշիվ-ապրանքագրեր ԱԱՀ-ով կամ առանց ԱԱՀ-ի` կոնոսամենտում ներկայացված տեղեկատվությանը համապատասխան:
Կոնոսամենտի ցանկացած փոփոխություն, որը կատարվել է 72-ժամյա ժամկետից դուրս, չի ընդունվի և հաշիվ-ապրանքագրերում չի արտացոլվի:
AMP
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36