ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՄԱԿԱՐԳՆ «ԱՆՑԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» Է
Ներկայումս գործող միջազգային արժութային համակարգը, որում գերակա դիրք է զբաղեցնում դոլարը, «անցած մեխանիզմ» է: Այս մասին հայտարարել է Չինաստանի առաջնորդ Հու Ձինթաոն` The Wall Street Journal-ին տված հարցազրույցի ժամանակ` ԱՄՆ կատարելիք այցի նախօրեին:
Նա նաև նշել է, որ Չինաստանը ձգտում է յուանը դարձնել համաշխարհային արժույթներից մեկը, չնայած որ պարզ գիտակցում է, որ դա կլինի բավականին երկար գործընթաց և կպահանջվի մեծ ժամանակ: «Այս ուղղությամբ Չինաստանը իրականացնում է քայլեր` փորձելով օգտագործել յուանը արտասահմանյան ուղղակի ներդրումների և միջազգային առևտրի ժամանակ» – նշել է Չինաստանի նախագահը:
Անդրադառնալով յուանի փոխարժեքին` Հու Ձինթաոն նշել է, որ ինքը չի կարծում, թե յուանի փոխարժեքի բարձրացումը արվել է գնաճի դեմ պայքարելու համար: Ըստ նրա, փոխարժեքի փոփոխությունը պայմանավորված է շուկայական առաջարկով և պահանջարկով, առևտրային և վճարային հաշվեկշիռներով, բայց ոչ գնաճով: