Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆԸ
17/01/2011 17:57
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆԸ

Կիպրոսի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատում ներկա է գտնվել երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող գործարար համաժողովի բացմանը: 

Նախագահը ողջունել է համաժողովի մասնակիցներին և հյուրերին, խոսել` հայ-կիպրական տնտեսական համագործակցության ներկայիս վիճակի և զարգացման հեռանկարների, Հայաստանի և Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատների, գործարար միությունների, ներդրումներն ու առևտուրը խթանող կառույցների միջև կապերի հաստատման ու ամրապնդման, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված երկկողմ ջանքերին ամենաբարձր մակարդակով` երկու երկրների իշխանությունների կողմից հետևողական աջակցության մասին, որի վերաբերյալ Հայաստանի և Կիպրոսի նախագահները խոսել են նաև իրենց առանձնազրույցի ժամանակ:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը հայ-կիպրական գործարար համաժողովի բացմանը.

Մեծարգո՛ Նախագահ Խրիստոֆիաս,
Հարգարժա՛ն գործարարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք, 

Ողջունում եմ հայ-կիպրական գործարար համաժողովի մասնակիցներին և հյուրերին:

Նախագահ Խրիստոֆիասի` 2009թ. հուլիսին Հայաստան կատարած այցի շրջանակներում մեր ունեցած բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, հանգամանալից անդրադարձել էինք Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդիրներին` առաձնահատուկ կարևորելով գործարար կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Այս գործարար համաժողովի անցկացումը հենց այդ նպատակին է ուղղված։ 

Տնտեսական համագործակցության պատկերը, մեղմ ասած, համապատասխան չէ մեր բարեկամ ժողովուրդների հարաբերությունների բնույթին և ոգուն: Այդ բացը լրացման կարիք ունի:

Այսօր չէի ուզենա կենտրոնանալ ստեղծված իրավիճակի պատճառների վրա. ակնհայտ է, որ այն երկուստեք ցուցաբերած որոշակի պասիվության, անբավարար ջանքերի, անբավարար տեղեկացվածության արդյունք է: Պետք է շտկել այս վիճակը, ծավալել փոխշահավետ այնպիսի առևտրատնտեսական, գործարար համագործակցություն, որի արդյունքներն ամենամոտ ապագայում տեսանելի կլինեն:

Առաջին հաջողությունները վստահաբար ոգևորիչ նշանակություն կունենան մեր երկրների գործարար համայնքների համար: Այս ուղղությամբ խիստ կարևոր են Հայաստանի և Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատների, գործարար միությունների, ներդրումներն ու առևտուրը խթանող կառույցների միջև կապերի հաստատումն ու ամրապնդումը, նման գործարար համաժողովների հաճախակի և պարբերական անցկացումը մեր երկրներում: 

Լիահույս եմ, որ արդեն այս գործարար համաժողովը լուրջ խթան կհանդիսանա մեր առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման և գործարար շրջանակների միջև փոխշահավետ համագործակցության հաստատման համար: 

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Օրերս Երևանում գումարվեց Հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այդ ձևաչափը համագործակցության ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլեր ձեռնարկելու լավ հնարավորություն է:

Կապերի զարգացման ներուժի առումով կցանկանայի հատուկ առանձնացնել բանկային և զբոսաշրջության ոլորտները։ Այս այցի ընթացքում ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի իրագործման 2011-2012թթ. համատեղ գործողությունների Ծրագիրը, որն այդ ոլորտում արդյունավետ գործակցության համար լավ հիմք է ապահովում։ 

Կարևորում եմ նաև գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության ոլորտում, հատկապես օրգանական սննդամթերքի արտադրությամբ զբաղվող գործարարների միջև փորձի փոխանակման, ներդրումների իրականացման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման անհրաժեշտությունը: 

Հարգելի՛ գործընկերներ,

Առևտրատնտեսական հարաբերությունների խորացման տեսանկյունից առանցքային է գործարարության աջակցության պետական և ոչ պետական կառույցների միջև համագործակցության հաստատումն ու զարգացումը: Երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու գործում, անշուշտ, ոչ պակաս կարևոր է նաև երկու երկրների դիվանագետների նպատակաուղղված, համակարգված և հետևողական աշխատանքը:

Վստահ եղեք, որ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված բոլոր ջանքերը գտնվելու են երկու երկրների իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում, և անհրաժեշտության դեպքում հետևողական աջակցությունը կլինի ամենաբարձր մակարդակով:

Մի բան ակնհայտ է. բարեկամ երկրի հետ իրականացվող առևտրատնտեսական գործունեությունն ի սկզբանե զերծ է բազմաթիվ ռիսկերից, և սա դժվար է ժխտել: Մեր տնտեսություններում առկա կապիտալը, մարդկային և գործարար ռեսուրսը պետք է նպաստեն առաջին հերթին մեր և մեր բարեկամ երկրները շենացնելու գործին: Այլապես կարելի է ասել, որ մենք պատմությունից դասեր չենք քաղել:

Եվս մեկ անգամ ողջունում եմ հայ-կիպրական գործարար համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին, հաջողություն եմ մաղթում բոլորիդ: 

Շնորհակալություն:

AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37