Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
ՀՀ ԿԲ – ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ 65%-Ն ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ Է
18/01/2011 15:41
Կիսվել

ՀՀ ԿԲ – ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ 65%-Ն ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ Է

Հայաստանում գրանցված ավտոմեքենաների 65%-ը կամ, ընդհանուր առմամբ, շուրջ 265 հազար ավտոմեքենա արդեն իսկ ապահովագրված է: Այսօր` հունվարի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում նշել է ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը: ԿԲ ներկայացուցչի գնահատմամբ` ՀՀ-ում  ԱՊՊԱ հաակարգի ներդրման գործընթացն ընթանում է կանխատեսվածի համապատասխան, իսկ առաջացող խնդիրների լուծման ուղղությամբ ակտիվ գործողություններ են իրականացվում։ ՀՀ ԿԲ գնահատմամբ` ԱՊՊԱ համակարգի ներդրման գործընթացում գրանցված միտումները գոհացուցիչ են:
 
Ըստ ներկայացված տվյալների, յուրաքանչյուր օր ապահովագրական ընկերոթյունների կողմից կնքվում է 7-10 հազար ԱՊՊԱ նոր պայմանագիր։ Ինչ վերաբերում է փոխհատուցումներին, ապա, Վահե Վարդանյանի փոխանցմամբ, հունվարի 17-ի դրությամբ ապահովագրական ընկերություններին ներկայացվել է 354 փոխհատուցման դիմում, որոնցից մոտ 120-ի գծով արդեն իսկ առկա է դրական եզրակացություն, և մեկնարկել է վնասի փոխհատուցման գործընթացը:
 
Վահե Վարդանյանը նաև վստահեցրեց, որ ՀՀ ԿԲ ավտոմեքենաները բոլորն ապահովագրված են, սակայն, ելնելով էթիկայի կանոններից, հրաժարվեց նշել, թե կոնկրետ որ ապահովագրական ընկերությունում:

Անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանում ԱՊՊԱ համակարգի ներդրմանը զուգընթաց մի քանի անգամ ավելացել են ավտոճանապարհատրանսպորտային պատահարները, Վահե Վարդանյանը պարզաբանեց, որ ավելացել են ոչ թե պատահարները, այլ պատահարների գրանցումների դեպքերը: ՀՀ ԿԲ ներկայացուցչի խոսքերով` Հայաստանում օրական գրանցվում է 35 պատահար:
11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67