Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Շուրջ 7,4 մլն դրամ ֆինանսավորում հետազոտական աշխատանքներին։ Դիմե՛ք
20/10/2021 16:51
Կիսվել

Շուրջ 7,4 մլն դրամ ֆինանսավորում հետազոտական աշխատանքներին։ Դիմե՛ք

ՀՀ տարածքում գործող բոլոր համալսարանների եւ գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական թիմերին 2021 թվականին եւս հնարավորություն է ընձեռվում մասնակցել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին (Faculty Research Funding), որն իրականացվում է PMI Science-ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից։

2018 թվականից ի վեր 19 հետազոտական ինստիտուտների և համալսարանների 45 հետազոտական թիմեր արդեն դարձել են ծրագրի շահառուներ՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։

Ինչու՞ դիմել

Ծրագրի շրջանակում ընտրված մինչև 10 հետազոտական թիմերն իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ֆինանսավորում շուրջ 7.4 միլիոն ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները)։

Թիմերը նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտում փորձառու մասնագետների ու մենթորների հետ։

Ծրագրի նպատակը

Ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել ֆինանսավորում և համակարգված օժանդակություն այն թիմերին, որոնց հետազոտական և գիտական նախագծերն առնչվում են հետևյալ ոլորտներին՝

  • Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
  • Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ
  • Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ
  • Նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ
  • Աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ
  • Բուսաբանություն և թունաբանություն
  • Կիրառական ու փորձարարական ֆիզիկա
  • Ինժեներիա, արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում
  • Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալագիտություն
  • Վերլուծական քիմիա:

Ինչպե՞ս դիմել

Անհրաժեշտ է լրացնել առցանց հայտաձևը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

  • Թիմի բոլոր անդամների ինքնակենսագրությունները (CV)
  • Աջակցության և հետազոտական սարքավորումների առկայության հաստատում ինստիտուտ(ներ)ի կողմից
  • Հետազոտական նախագծի առաջարկը՝ Հավելված 1-ում նշված կառուցվածքին համապատասխան:

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. հոկտեմբերի 31-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։

Լինելով աշխարհում ՖՄԻ 3-րդ գիտահետազոտական կենտրոնը Հայաստանում PMI Science գիտահետազոտական կենտրոնն ակտիվ մասնակցում է Հայաստանում գիտական կյանքին իր հիմնադրման չորս տարիների ընթացքում համագործակցելով մոտ 125 առաջատար գիտնականների, ինչպես նայև լաբորատորիաների հետ։ Իր գործունեության չորս տարիների ընթացքում կենտրոնն ավելի քան 100 կրթաթոշակ եւ դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողներին ու ֆակուլտետային հետազոտական թմերին` մի շարք ուղղություններով իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար:

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից եւ խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Երեւանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ. եւ աջակցում է Հայաստանում տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման եւ ընկերությունների ընդլայնման համար:

Գործընկերական նյութ

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75