2021թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.4%-ով
2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2020թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 4.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։ Կրճատում է արձանագրվել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալում։
Այսպես, հունվար-սեպտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.7%-ով, շինարարությունն աճել է 6.4%-ով, առևտրի շրջանառությունը աճել է 6.4%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 5.4%-ով: Ինչ կայանում է գյուղատնտեսության համախառն արտադրանքին, ապա այն նվազել է 1.5%-ով։
Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,622,247.0 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,381,788.6 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,357,515.2 մլն ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 619,373.2 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 254,456.2 մլն ՀՀ դրամ։