2021թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 17.2%-ով
2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 5,723.4 մլն ԱՄՆ դոլար։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 12.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,438 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2021թ. հունվար-սեպտեմբեր Հայաստանն արտահանել է 2,142.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 3,580.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 17.2%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 9.4%։