Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Այս տարի մենք ասելիք ունենք․ Ֆիլիպ Մորրիսի PMI Science-ը՝ Ինժեներական շաբաթվա գլխավոր գործընկեր
27/10/2021 17:47
Կիսվել

Այս տարի մենք ասելիք ունենք․ Ֆիլիպ Մորրիսի PMI Science-ը՝ Ինժեներական շաբաթվա գլխավոր գործընկեր

Հոկտեմբերի 21-ին մեկնարկել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ը։ Միջոցառման գլխավոր գործընկերը՝ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը, միջոցառման շրջանակներում առաջին անգամ Հայաստանում հայտարարեց գիտական ոլորտում ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին։

Հոկտեմբերի 21-ին, Երևանում մեկնարկել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ը։ Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, պաշտոնատար այլ անձինք, ոլորտի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

Միջոցառումն իրականացվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ինժեներական ասոցիացիայի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, գլխավոր գործընկերն էր Ֆիլիպ Մորրիս ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ եթե 2015թ. ոլորտը շուրջ 60 մլրդ դրամ  շրջանառություն և 8 հազար աշխատակից ուներ, ապա՝ 2020թ. շրջանառությունը կազմել է 200 մլրդ դրամ,  աշխատակիցների քանակը՝ շուրջ 19000։ Այս ամենը պետություն-մասնավոր հատված գործընկերության, պետության վարած  քաղաքականության արդյունքն է, որը, սակայն, շարունակականության խնդիր ունի, և այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում։

ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ ՀՀ կառավարության մինչև 2050թ  ընդունած ծրագրում ճարտարագիտությունը համարվում է երկրի զարգացման կարևորագույն ուղղությունը։ «․․․ մենք այնպիսի մի միջավայր ենք ստեղծում, որտեղ գործարարները կամ ծրագրերը, որոնք իրականացվում են մասնավորի ու պետության կողմից, պետք է նպաստեն երկրում ավելացված արժեքի մեծացմանը։ Այս դեպքում, մենք կունենանք ավելի արտադրողական և որակյալ աշխատանք», – նշեց նախարարը։

Համաշխարհային բանկի (ՀԲ) Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը շատ տպավորված էր Հայաստանի ճարտարագիտության և ՏՀՏ ոլորտով։ «Դուք ստեղծում եք՝  հենվելով ժառանգության վրա, պատմության վրա, որպես շատ ուժեղ տեխնիկական հմտություններ ունեցող երկիր: Կա մի միտում, որը  շատ արագ տեմպերով առաջ է շարժվում աշխարհում, և այժմ  համաճարակի պատճառով էլ ավելի արագ զարգացում կա. մեծ պահանջարկ կա այն ծառայությունների նկատմամբ, որոնք դուք արտադրում եք», – իր խոսքում նշեց նա:

Իր ողջույնի խոսքում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ տեխնոլոգիական ոլորտում Հայաստանն արդեն իսկ  բավական լուրջ հաջողություններ է գրանցել. «Ունենք իրավիճակ, որով կարող ենք ասել, որ Հայաստանն արդեն IT երկիր է։ Հաջորդիվ լինելու է այն, որ Հայաստանը դառնա ապագայի արդյունաբերության երկիր։ Շատ կարևոր է, որպեսզի կենտրոնանանք համակարգաստեղծ, ինստիտուցիոնալ ծրագրերի վրա, որոնք ստեղծում են այն միջավայրը, ստեղծում են այն օդանավակայանը, որտեղ գալու են մեծ օդանավեր, որտեղից մեր փոքր ստարտափները կարողանալու են երկինք թռչել»։

Լրագրողների հետ զրույցի շրջանակներում Հայաստանում «Ինժեներական շաբաթ» նախաձեռնության գլխավոր գործընկեր՝ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը շեշտեց, որ ինժեներական ոլորտում Հայաստանը բավականին լուրջ հաջողություններ է արձանագրում, իսկ PMI Science-ը պետություն-հասարակություն-բիզնես համագործակցության լավագույն օրինակ է։

«Երբ 5-6 տարի առաջ մենք սկսում էինք մեր գործունեությունը, փորձում էինք ուշադրություն գրավել ու շեշտել, որ հենց սա է երկրի ապագան։ Այսօր ցանկացած վերազգային կորպորացիայի համար մեծ պատիվ է լինել այս միջոցառման մաս, լինել դրա գործընկերը։ Սա հիասքանչ մի միջավայր է, որտեղ կարողանում ես շփվել գիտնականների հետ, ծանոթանալ վերջին նորություններին, հասկանալ պետության ուղենիշներն ու նպատակները՝ ցույց տալով նաև քո ծրագրերը։ Իսկ այս տարի մենք ասելիք ունենք», – լրագրողների հետ զրույցում շեշտել է Դանիելյանը։

Առաջին անգամ Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ հայտարարեց  գիտության ոլորտում ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին։ Ըստ Վահե Դանիելյանի խոսքերի, սա Հայաստանի համար բացառիկ ծրագիր է։

Ծրագրի գաղափարն այն է, որ գիտական ու ինժեներական ոլորտի նորաստեղծ ընկերությունները կարող են գիտահետազոտական կենտրոնից աջակցություն ստանալ՝ ենթակառուցվածքների, փորձագիտական խորհրդատվության ու դրամաշնորհների տեսքով։ Ծրագրին կարող են մասնակցել ինչպես արդեն իսկ գոյություն ունեցող ստարտափեր, ինժեներական ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ, այլև մասնավոր ընկերություններ, գիտնականներ, դասախոսներ ու ուսանողներ։

PMI Science գիտանետազոտական կենտրոնը Հայաստանում բացվել է 2018 թվականին ու գործում է Պոլիտեխնիկական համալսարանի տարածքում։ Կենտրոնը հիմնարար հետազոտություններ է անցկացնում տվյալագիտության, նյութաբանության ու մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաև համագործակցում է Հայաստանի գիտական կենտրոնների ու ինստիտուտների 120-ից ավելի գիտնականների հետ։ Բացի այդ, գիտական ոլորտի զարգացման նպատակով PMI Science-ը աջակցում է մագիստրոսական ու ասպիրանտական ծրագրերի, ֆինանսավորում գիտական խմբերի աշխատանքը։

Ներկայումս կենտրոնն արդեն մեկնարկել է ամենամյա ասպիրանտների աջակցության ծրագիրն ու հետազոտական աշխատանքների աջակցության ծրագիրը։ Ասպիրանտների աջակցության ծրագրի շրջանակներում ընտրված լավագույն 10 ասպիրանտները կստանան տարեկան 370 000 ՀՀԴ աջակցություն, որպեսզի կարողանան կենտրոնանալ իրենց գիտական աշխատանքի վրա ու չմտածել գումար վաստակելու ուղղությամբ։ Հետազոտական աշխատանքների աջակցության ծրագրի շրջանակներում էլ հետաքրքիր ու գործնական կարևորություն ունեցող գիտական աշխատանքների իրականացման համար գիտնականները կարող են ստանալ մինչև 7.4 մլն դրամի աջակցություն։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75