Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Ամերիաբանկը նպատակ ունի պահպանել առաջատարի դիրքը ՀՀ բանկային շուկայում
28/10/2021 19:05
Կիսվել

Ամերիաբանկը նպատակ ունի պահպանել առաջատարի դիրքը ՀՀ բանկային շուկայում

Հայաստանի բանկային համակարգում առաջատարի դիրքը զբաղեցնող Ամերիաբանկի ղեկավարությունն այսօր լրագրողներին է ներկայացրել բանկի թվայնացման օրակարգն ու հեռանկարներ, ամփոփել է նաև վերջին եռամսյակը:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նախ նկատում է՝ իրենց առջև դրած թիրախային նպատակներ ունեն՝ միջնաժամկետ ռազմավարության շրջանակում:

«Առաջինը առաջատար դիրքի պահպանումն է ՀՀ բանկային շուկայում՝ հիմնական ֆինանսական ցուցանիշներով, երկրորդը՝ հաճախորդների բարձր որակի սպասարկման ապահովումն ու բարելավումն է, երրոդը՝ մեր պորտֆելների, այսպես ասած, դիվերսիֆիկացիան է: Այս նպատակներին հասնելու համար մենք որդեգրել ենք թվային տրանսֆորմացիայի գաղափարը, որի շուրջ արդեն երկու տարի է բազմաթիվ թվային լուծումների վրա ենք աշխատում, որոնք ի վերջո նպաստելու են հաճախորդների սպասարկամն որակի բարձրացմանը, տալու են հարմարավետ և պարզ լուծումներ մեր հաճախորդների համար»:

Օնլայն վարկեր, բիզնես հարթակ, Սմարթ հաշիվ, կառուցապատողների առաջարկների ընդհանուր հարթակ, ավտոսրահների առաջարկների միասնական հարթակ, առցանց գործիքներ և այլն: Սրանք այն թվային լուծումներն են, որոնք առաջարկում է Հայաստանի առաջատար բանկը:

«Սմարթ հաշիվ ծառայությւնը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձանց հաշիվ բացել՝ առանց բանկ այցելելու: Մենք արդեն գործարկել ենք ՓՄՁ վարկավորման էկոհամակարգ: Դա ամբողջությամբ թվային վարկավորման ծրագիր է, որը հնարավորություն է տալիս րոպեների ընթացքում առանց բանկ այցելելու դիմել և ստանալ վարկ՝ մինչև 30 մլն դրամի սահմաններում, որից 10 մլն դրամն առանց ապահովագրության: Մեզ հաջողվեց այդ համակարգը համակցել հարկային մարմինների հետ՝ հարկային հաշվետվություններն առցանց ստանալու և դրանք հիմք ընդունել ՓՄՁ վարկունակությունը գնահատելու համար: Բացի այդ մենք առաջնային շուկայի ավտովարկավորման բնագավառում արդեն ունենք օնլայն վարկավորման հարթակ»:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը վստահեցնում է՝ հաճախորդին ավելի մոտ, ավելի հասանելի, ավելի պարզ ու արագ լինելու ուղղությամբ աշխատանքները շարունակում են՝ առանց կանգ առնելու:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85