Ֆինանսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
5 կետ, որոնք կարևոր են կրիպտոբրոքեր ընտրելիս
29/10/2021 10:00
Կիսվել

5 կետ, որոնք կարևոր են կրիպտոբրոքեր ընտրելիս

Կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրությունը շարունակաբար աճում է։ Օրեցօր ավելի մեծ թվով մարդիկ են ներգրավվում կրիպոարժույթների առևտրի մեջ՝ նպատակ ունենալով շահույթ արձանագրել։ Շահութաբեր գործարքներ իրականացնելու համար կարևոր է իմանալ շուկայի մի շարք յուրահատկություններ։

Թեև կրիպտոարժույթների շուկան իր էությամբ անկայուն կամ տատանողական է համարվում, այնուհանդերձ խիստ ռազմավարության որդեգրումն ու հասանելիությունը ճիշտ գործիքներին կարող են օգնել անցնել շահութաբեր ուղի։ Հաջողելու համար, ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու թրեյդերները հաճախ դիմում են արհեստավարժ բրոքերային ծառայությունների, որոնք ապահովում են հասանելիություն կարևորագույն գործիքների և օգնում են կառուցել արդյունավետ ռազմավարություն։

Այս հոդվածում կուսումնասիրենք այն չափորոշիչները, որոնց օգնությամբ թրեյդերներն կարող են ճիշտ բրոքեր ընտրել։

Այսպիսով, ներկայացնում ենք 5 չափորոշիչ, որոնք կօգնեն ընտրել կրիպտոբրոքեր.

Ճկուն և կարգավորվող թրեյդինգ. Բրոքերային համակարգը պետք է հասանելիություն տա ակտիվների և շուկաների լայն շրջանակի՝ կրիպտոարժույթներ, արժեթղթեր, էներգակիրներ, մետաղներ, այլ հումք, արտարժույթներ, ETF և այլն: Միասնական հարթակները թրեյդերներին թույլ են տալիս խուսափել բազմաթիվ հարթակների օգտագործումից, ինչը միայն բերում է ժամանակի և հետևաբար արդյունավետության կորստի։

Մոբայլ հավելվածի առկայությունն անհրաժեշտություն է, իսկ վճարային քարտի միջոցով կրիպտոարժույթների գնման պարզ գործընթացի առկայությունն այլընտրանք չունի։

Թրեյդինգի ընթացքում օգտագործվող ռիսկի կառավարման և այլ գործիքակազմ. Կրթական շտեմարանները, հետազոտական ռեսուրսները, ֆինանսական պլանավորման գործիքները, տեխնիկական վերլուծության գործիքները (ներառյալ՝ կատարողականի վերլուծություն, շուկայի հետազոտություն և հավանական ռիսկի կամ շահույթի մոնիթորինգ), կորուստի դադարի ու շահույթի ֆիքսման գործառույթները, և վերջին ֆինանսական նորությունները պարտադիր են։

Փորձնական օգտահաշվի ստեղծման հնարավորությունը օգտակար գործառույթ է, որն օգտատիրոջն օգնում է մշակել ռազմավորություն՝ մինչ իրական թրեյդինգին անցնելը։

Համախառն իրացվելիության հասանելիություն. Ակտիվի համար գերավճարը վերջին բանն է, որ թրեյդերը ցանկանում է։ Համախառն իրացվելիության հասանելիությունն օգտատերերին հնարավորություն է տալիս իրականացնել ցանկացած չափի պատվեր՝ առկա լավագույն գներով։ Այն նաև թրեյդերներին հնարավորություն է տալիս փոխազդել իրացվելիության զանազան աղբյուրների հետ, ինչն էլ թույլ  է տալիս տարբերակել շուկայից իրացվելիության հանման եղանակը։

Լծակների գործակիցների լայն ընտրանի. Լծակը փոխառու կապիտալի օգտագործումն է՝ ներդրումներ իրականացնելու համար։Բրոքերից փոխառություն վերցնելով թրեյդերը կարող է առևտուրն իրականացնել ավելի մեծ ծավալներով, ինչն էլ ավելի մեծ շահույթների հավանականություն է ստեղծում։ Բրոքերներն առաջարկում են լծաների գործակիցների լայն ընտրանի՝ 2x-ից մինչ 100x:

Պարզ գործող հարթակ. Առևտրային հարթակը պետք է լինի հարմարավետ՝ առաջարկելով գործողությունների պարզ մեխանիզմներ, մասնավորապես, ընթացիկ և ավարտված գործարքների դիտման ու կառավարման հնարավորություն։ Գրանցման գործընթացը և գործող միջնորդավճարներն ու հավելավճարները թրեյդերին տալիս են բրոքերային հարթակի մասին ճիշտ պատկերացում կազմելու հնարավորություն։

Որպես օրինակ բերենք CEX.IO Broker հարթակը, որը հնարավորություն է տալիս 25x գործակցով իրականացնել կրիպտոարժույթների, կրիպտոդերիվատիվների, արտարժույթի, արժեթղթերի և այլ ակտիվների առևտուր։ Այն նաև օգտատերերին բոլոր կրիպտոզույգերի համար իրացվելիություն է տրամադրում։ Թրեյդերներին օգնելու համար հարթակը նաև տրամադրում է գործիքների լայն ընտրանի՝ տեխնիկական վերլուծություն, լծակներ, խաչաձև և մեկուսացված մարժա, կորուստի դադար, շահույթի ֆիքսում և այլն։ Այսինքն, հարթակը տրամադրում է ամեն ինչ՝ ճիշտ առևտրային ռազմավարություն մշակելու և օգտագործելու համար։

«Արժեթղթերի շուկան որքան ռիսկային, այնքան էլ շահութաբեր է։ Շուկայական գործընթացների ճիշտ գնահատմամբ և «ուշադիր հայացքով» թրեյդերները կարող են շահույթ ստանալ։ Կրիպտոարժույթների առևտուրն օր օրի ավելի պահանջված է դառնում, և ոլորտը արագորեն համակարգայնացվում է», – նշում է CEX.IO Broker հարթակի տվյալների վերլուծության բաժնի ղեկավար Յուրի Մազուրը։

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21