Պաշտոնական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
21/01/2011 17:32
Կիսվել

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Հիմք ընդունելով  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը` հունվարի 21-ին Երևանի ավագանին գումարեց այս տարվա առաջին արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված  էր երկու հարց։ Նիստը վարում էր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Առաջին հարցը քաղաքապետարանի և վարչական շրջանների կառուցվածքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն էր։

Անդրադառնալով փոփոխություններին` քաղաքապետը նշեց, որ գլխավոր ճարտարապետն իր ինստիտուտով կգործի քաղաքապետի ենթակայության տակ և առավելագույնս կազատվի առօրյա գործառույթներից, որպեսզի կարողանա ստեղծագործաբար աշխատել։ Բացի այդ, արտաքին բարեկարգման գործառույթները կանոնակարգելու նպատակով քաղաքապետի խորհրդականի կարգավիճակով մայրաքաղաքը  կունենա նաև գլխավոր դիզայներ։

Նախկին երեքի փոխարեն Երևանի քաղաքապետն այսուհետ կունենա չորս տեղակալ։ Կառուցվածքային փոփոխությունների համաձայն` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կհամակարգի  տրանսպորտի, քաղաքաշինության, հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչությունները, ինչպես նաև  վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կազմակերպման նորաստեղծ վարչությունը։ <<Վարչական շրջաններին որոշակի աշխատանքներ և գործառույթներ ենք պատվիրակելու, որով աճելու են, համապատասխանաբար, նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Այժմ քննարկվում են այն հայտանիշները, որոնցով վարչական շրջանը ամեն ամիս հաշվետվություն է տալու։ Դրանց ամփոփումը, գնահատումը և հետագայում վարչական շրջանների աշխատանքի վարկանշումը կատարելու է այս բաժինը>>,- պարզաբանեց Երևանի քաղաքապետը։

Կարեն Կարապետյանը ներկայացրեց նաև մյուս  փոխքաղաքապետների գործառույթները։ Նրանցից մեկը կհամակարգի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, բնապահպանության, սոցիալական ապահովության ոլորտները, մյուսը՝ կրթության, առողջապահության, մշակույթի վարչությունները, երեխաների իրավունքների պաշտպանության, սպորտի ու երիտասարդության բաժինները։

Քաղաքապետի նոր  տեղակալը՝ Վահագն  Առաքելյանը, ում նշանակման հարցը, ի դեպ, օրակարգի երկրորդ կետն էր, կհամակարգի ֆինանսական հոսքերի, ակտիվների և գույքի կառավարումը։ «Այս ոլորտում ակնկալում ենք արդյունավետ աշխատանք առաջին հերթին քաղաքապետարանի ակտիվներն ու ապառքները հավաքագրելու առումով>>,- նշեց քաղաքապետը։ Նոր փոխքաղաքապետը կհամակարգի նաև զարգացման և ներդրումային ծրագրերի նորաստեղծ վարչությունը, որի գլխավոր գործառույթը մայրաքաղաքի զարգացման համար ներդրումների ներգրավումն ու զբոսաշրջության խթանումն է. <<Մենք ունենք մինչև 2020թ. համար դեռևս 2005թ. հաստատված գլխավոր հատակագիծ։ Բայց  այսօր տեսնում ենք, որ փաստացի իրավիճակն ու  այն կանխատեսումը, որն ունեցել ենք, բավականին շեղված են»։

Ավագանուն ներկայացվեցին նաև աշխատակազմի նորանշանակ քարտուղարի գործառույթները, ըստ որի` վերջինս համակարգելու է արտաքին կապերի ոլորտը,  քարտուղարության, անձնակազմի կառավարման և Երևանի ավագանու հետ աշխատանքների բաժինները։

Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև վարչությունների լիազորությունների  մասով։ Իրավաբանական վարչության կառուցվածքը համալրվել է  բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նորաստեղծ բաժնով։ 

Արտահերթ նիստի օրակարգային երկու հարցերն էլ հաստատվեցին միաձայն։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75