Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹԸ»` «ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ԹԻՄԻՆ
24/01/2011 10:13
Կիսվել

«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹԸ»` «ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ԹԻՄԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ երեկոյան ներկա է գտնվել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» երկրորդ մրցաշարի եզրափակիչ խաղին, որին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման մարմինների գիտակների թիմերը։

Մրցաշարում առաջին տեղն է զբաղեցրել Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը, երկրորդը` կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, իսկ երրորդ և չորրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Արտակարգ իրավիճակների նախարարության ու մրցաշարի անցած տարվա հաղթող Ֆինանսների նախարարության թիմերը: Մրցաշարի լավագույն գիտակ է ճանաչվել Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության թիմի անդամ Մանվել Բադալյանը: 

Տիգրան Սարգսյանը խորհրդանշական է համարել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմի հաղթանակը, քանի որ այդ գերատեսչությունը ներկայացրել է կարևորագույն ծրագիր, որի նպատակն այդ ոլորտում ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի շեշտակի բարձրացումն է: 

Կարևորելով միջոցառման կազմակերպումը` գործադիրի ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Այս ավանդական միջոցառումը ոչ միայն պետք է խորացնենք, այլև ընդլայնենք: Ուրախ եմ, որ այս տարի մասնակից թիմերի քանակն ավելացել է: Հիմա անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունն ունենա նաև մրցակիցներ այլ ոլորտներից: Հետաքրքրական կլիներ, եթե անցկացվեին մրցույթներ, որոնցում կներգրավվեն նաև մասնակիցներ ոչ պետական հատվածից: Մասնավորապես, մենք առաջարկում ենք զանգվածային լրատվական միջոցներին, որպեսզի նրանք ստեղծեն իրենց թիմերը»: Տիգրան Սարգսյանի խոսքով` մրցաշարի կազմակերպիչ ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը կներկայացնի մրցաշարի անցկացման կանոնակարգի մանրամասները: 

Նշենք, որ ՀՀ պետական կառավարման մարմինների գիտակների թիմերի միջև «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարն առաջին անգամ անցկացվել է 2010թ.: Մրցաշարը, որին մասնակցում է ՀՀ նախարարությունները և կառավարությանն առընթեր մարմինները ներկայացնող ավելի քան 20 թիմ, նպատակ ունի խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին ու ընդլայնել ինտելեկտուալ խաղերի տարածվածությունը Հայաստանում:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08