Ֆինանսական

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+1.50 COPPER - 8950.50+0.43
LME:  NICKEL - 15477.00+1.21 TIN - 28818.00+0.97
LME:  LEAD - 1984.00-0.10 ZINC - 3049.00+2.16
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39130.43+0.24 TOPIX - 2733.86+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3393.35-0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
25/12/2024  CBA:  USD - 396.06+0.31 GBP - 496.46+0.39
25/12/2024  CBA:  EURO - 411.07-0.35
25/12/2024  CBA:  GOLD - 33283.14+26.05 SILVER - 375.39-1.29
ՀԿԴ-ն հյուրընկալել է Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի ամենամյա միջազգային համաժողովը
01/11/2021 12:46
Կիսվել

ՀԿԴ-ն հյուրընկալել է Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի ամենամյա միջազգային համաժողովը

Հոկտեմբերի 27-ին և 28-ին տեղի է ունեցել Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (AECSD) 17-րդ՝ «Ֆինանսական շուկաների ռեֆորմացիա» խորագրով համաժողովը։

Միջոցառման կազմակերպիչներն են «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն և AECSD-ի քարտուղարությունը։ Միջոցառման հովանավորներն են Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիան (NSD)՝ «ոսկե» հովանավոր, Ղազախստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (KACD)` «արծաթե» հովանավոր և Պերսիվալը՝ «բրոնզե» հովանավոր։ Համաժողովին մասնակցել են խոսնակներ Հայաստանից, Ռուսաստանից, Կորեայից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից և Հարավային Աֆրիկայից, ինչպես նաև ACG, Euroclear, Clearstream, Swift ընկերություններից և Եվրասիական զարգացման համաժողովից։

Միջոցառման ընթացքում քննարվել են կենտրոնական դեպոզիտարիաներին վերաբերող կարևորագույն թեմաներ, որոնց թվում են՝ SWIFT ռազմավարություն արժեթղթերի շուկայի համար, կենսաթոշակային ֆոնդի կառավարում, բլոկչեյնի ազդեցությունը դեպոզիտարիաների վրա, ակտիվների թվայնացում, ֆինանսական շուկաների ինտեգրում, ESG, CSD բիզնեսի դիվերսիֆիկացում: 

Համաժողովի նպատակն է փորձի փոխանակումը, այլ երկրների հաշվապահական հաշվառման համակարգերի վերաբերյալ գիտելիքների բարելավումը, ֆինանսական շուկաների զարգացման և ինտեգրման գործընթացների համակարգումը:

AECSD-ի նախագահ և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանն ասաց․«Արժեթղթերի շուկան այսօր վերափոխվում է թվայնացման համակարգի ազդեցությամբ։ Կենտրոնական դեպոզիտարիաների համար սա թե՛ աճի հնարավորություն է, և թե՛ մարտահրավեր՝ դիմակայելու և պահպանելու հիմնական գործառույթները։   Մեզ անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել հուսալիության և ժամանակակից տեխնոլոգիաների միջև։ Սա համաշխարհային ֆինանսական շուկայի ընդհանուր խնդիրն է, ուստի AECSD համաժողովը հիանալի հնարավորություն է բացահայտելու համախոհների հետ համագործակցության նոր հորիզոնները»:

AECSD-ի գլխավոր քարտուղար և NSD-ի համագործակցությունների կառավարման բաժնի ղեկավար Արման Մելքումյանը նշեց․«Համագործակցությունը համաշխարհային և տեղական ֆինանսական շուկաների ներդաշնակ գործունեության բանալին է: AECSD համաժողովն օգնում է մասնակիցներին ստանալ արդիական տեղեկատվություն ֆինանսական շուկաների զարգացման միտումների մասին ընդհանրապես և դեպոզիտար հատվածի համար՝ մասնավորապես: Որպես AECSD-ի քարտուղարություն և անդամ՝ NSD-ն մշտապես ոգեշնչվում է օտարերկրյա գործընկերներով և ուրախ է կիսվել իր բացահայտումներով: Մասնակիցների արձագանքները հաստատում են AECSD միջոցառումների արդյունավետությունը: Մենք մշտապես շարունակելու ենք կազմակերպել տարատեսակ ձևաչափով միջոցառումներ»։

Յուրաքանչյուր տարի համաժողովի շրջանակներում տեղի է ունենում AECSD անդամների տարեկան ընդհանուր ժողովը: Այս տարի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը վերընտրվել է AECSD-ի նախագահի պաշտոնում։ 2022 թվականին Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի XVIII միջազգային համաժողովը կանցկացվի Հայաստանում հիբրիդային ձևաչափով։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

25/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.06
+0.31
Եվրո (EUR)
411.07
-0.35
Ռուբլի (RUR)
3.98
+0.01
Լարի (GEL)
141.27
+0.18
33283.14
+26.05
Արծաթ
375.39
-1.29