Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 7.25%
02/11/2021 16:01
Կիսվել

Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 7.25%

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2021թ. նոյեմբերի 2-ի նիստում բանկի խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝սահմանելով 7.25%:

2021թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.1% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ ամսվա վերջին  կազմելով 8.9%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս սեպտեմբերին ցուցաբերել է կայուն վարքագիծ՝ պահպանվելով 8.0% մակարդակում։

Արտաքին աշխարհում, չնայած կորոնավիրուսի նոր տեսակի բավականին արագ տեմպերով տարածմանը, պատվաստանյութերի ակտիվ կիրառման և խիստ սահմանափակումներից հնարավորինս խուսափելու պայմաններում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի վերականգնումը:

Պահանջարկի դրական զարգացումների ֆոնին հիմնականում առաջարկը սահմանափակող գործոններով պայմանավորված, հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվում է գնաճային միջավայրի զգալի ընդլայնում, ինչն արտացոլվում է նաև գործընկեր երկրների ներքին գնաճերի արագացման վարքագծում: Այս պարագայում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը պահպանվում է:

ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումները նախանշում են կանխատեսումների համեմատ որոշակի ավելի թույլ ակտիվության մասին` հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի անկմամբ, ինչպես նաև համավարակի տարածման հերթական ալիքի հետևանքով ծառայությունների ճյուղի ակնկալվող դանդաղմամբ: Այդուհանդերձ, պահանջարկի դրական զարգացումները պահպանվում են, ինչին շարունակում է մեծապես նպաստել մասնավոր սպառումը` արտերկրից ստացվող դրամական փոխանցումների մեծ ծավալների և մասնավոր խնայողությունների նվազման հետևանքով: Այս պարագայում ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտադրական կարողությունների ընդլայնման նկատմամբ մասնավոր սպառման դեռևս պահպանվող առաջանցիկ աճը շարունակում է նպաստել ներքին գնաճային միջավայրի պահպանմանը: Միևնույն ժամանակ, հասարակության գնաճային սպասումները դրսևորում են կայունացման նշաններ:

Չնայած արտաքին հատվածում և ՀՀ տնտեսությունում գնաճային ազդեցությունների պահպանմանը, ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախորդ տարեվերջից դրամավարկային պայմանների` ապագային միտված և հետևողական խստացումը բավարար ազդեցություն է ունենում առաջանցիկ պահանջարկի կարգավորման, գնաճի զսպման և միջնաժամկետում գնաճի նպատակի ապահովման ուղղությամբ: Ուստի, Խորհուրդը նպատակահարմար է համարում վերաֆինանսավորման տոկոսադրույքը ներկայումս թողնել անփոփոխ: Նման պայմաններում կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև 2022թ-ին կմոտենա նպատակային 4% ցուցանիշին և միջնաժամկետ հատվածում կկայունանա դրա շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85