Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐԻՆ
24/01/2011 16:43
Կիսվել

ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐԻՆ

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ քննարկվեցին քաղաքապետարանում հունվարի 24-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Անդրադառնալով տրանսպորտի կառավարման նոր հայեցակարգին` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կարևորեց բոլոր այն ուղղությունները, որոնք պետք է ներառվեն նոր հայեցակարգում: Մայրաքաղաքում տրանսպորտի աշխատանքները կանոնակարգելու նպատակով ուշադրություն հրավիրվեց ավտոկայանատեղերի գույքագրման, մայրաքաղաքի բանուկ հատվածներում տեսախցիկների տեղադրման, երթևեկության նոր ժամանակացույցների մշակման, ինչպես նաև հասարակական տրանսպորտի համար երթևեկության հատուկ հատվածներ առանձնացնելու խնդիրներին: Բացի այդ, քաղաքապետը նշեց, որ ապագայում հասարակական տրանսպորտի երթևեկության գործում նախապատվությունը տրվելու է ավտոբուսներին և այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել:  Կարեն Կարապետյանը  հանձնարարեց նաև շարունակել վերահսկողությունը ավտոկայանատեղերի գույքագրման ուղղությամբ: Մինչ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի ընդունումը, հարկ է արգելել ապօրինի կայանատեղերի գործարկումը, իսկ օրինական գործունեություն իրականացնողների հետ կնքել կարճաժամկետ պայմանագրեր:

Անդրադառնալով բացօթյա առևտրի արգելման և կանխարգելման գործընթացին` քաղաքապետը համապատասխան կառույցների առջև խնդիր դրեց հետևողականորեն շարունակել աշխատանքը: «Ապօրինի բացօթյա առևտուր չի լինելու: Այս գիծը մենք շարունակելու ենք»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը: Նշվեց, որ հունվարը առևտրի տեսակետից բավական անբարենպաստ ժամանակաշրջան է և, տեղափոխվելով փոքր շուկաներ, առևտրականները ժամանակ կունենան նոր միջավայրում հարմարվելու: Միաժամանակ քաղաքապետը հանձնարարեց ուսումնասիրել նոր փոքր շուկաներ կազմակերպելու պահանջարկի անհրաժեշտությունը:

Միաժամանակ նշվեց, որ խիստ և հետևողական վերաբերմունք է լինելու նաև ապօրինի  շինարարության և հողազավթման ասպարեզում:

Անդրադառնալով 2011թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին` քաղաքապետը նշեց, որ քաղաքային տնտեսության յուրաքանչյուր ոլորտի մասով պատասխանատու օղակը պետք է հստակ պատկերացում ունենա իր առջև դրված խնդիրների և անելիքների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում համակարգված աշխատի գործարար միջավայրի հետ:
Մեկ անգամ ևս շեշտելով Երևանի հանրակրթության զարգացման նոր հայեցակարգ ներդնելու անհրաժեշտությունը` հանձնարարվեց այն դիտարկել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:  Քաղաքապետը հանձնարարեց նաև ուսումնասիրություններ ներկայացնել, թե որքանով են դպրոցների տնօրենները համապատասխանում դպրոցի ղեկավարման իրավունքի և տնօրենի պաշտոնի նկարագրի պահանջներին:

Հանձնարարվեց խիստ վերահսկողություն սահմանել նախադպրոցական հաստատություններում սննդի կազմակերպման ուղղությամբ:

Քաղաքապետը ուշադրություն հրավիրեց վարչական շրջանների ղեկավարներին վերապահված լիազորությունների հարցին` հատկանշելով, որ այն կիրարկման մեջ դնելուց հետո ակնկալվելու է թե” մեծ պատասխանատվություն և թե” արդյունավետ աշխատանք: Կարեն Կարապետյանն առաջարկեց վարչական շրջաններից յուրաքանչյուրում ստեղծել ժամանցային, գործարար և մշակութային ուղղվածությամբ փոքր կենտրոններ` վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարելով ներկայացնել համապատասխան առաջարկներ:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85