Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 02/11/21
Նավթի գները նվազել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.68%-ով և կազմել 82.64 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.31%-ով և կազմել 83.74 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.48%-ով և կազմել 1783.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.12%-ով և կազմել 23.50 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 2.07%-ով և կազմել 1037.00 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 1.17%-ով և կազմել 2698.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.32%-ով և կազմել 9520.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.15%-ով և կազմել 2385.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.08%-ով և կազմել 19680.00 դոլար, անագի գինն աճել է 0.96%-ով և կազմել 36950.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.45%-ով և կազմել 3336.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 45000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 56545.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսներն աճել են
ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 36052.63 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 4630.65 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 15649.60 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.94%-ով և կազմել 15954.45 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.49%-ով և կազմել 6927.03 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.19%-ով և կազմել 7274.81 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.87%-ով և կազմել 1850.83 կետ: