
Ո՞վ կղեկավարի FlyOne Armenia ավիաընկերությունը
Օրերս օդանավ շահագործողի լիցենզիա ստացած FlyOne Armenia ավիաընկերությունում կներդրվի կորպորատիվ կառավարման համակարգ։ Ընկերությունը կղեկավարի կառավարման խորհուրդը։ Խորհրդում կընդգրկվեն ինչպես Հայաստանցի, այնպես էլ արտերկրյա մասնագետներ։
«Բիզնես 24»-ի տեղեկացմամբ կառավարման խորհրդի ղեկավարը կլինի Հայաստանից, չնայած այն բանին, որ դիտարկվել են նաև միջազգային թեկնածուներ։ Կառավարման խորհրդի կազմը հայտնի կդառնա մոտ օրերս։