25/01/2011 14:56
2011Թ.-Ի ՀԱՄԱՐ ՎԶԵԲ-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի 4,5% ԱՃ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2011 թվականի համար կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի աճ՝ 4,5%-ի սահմաններում: Այս մասին նշվում է բանկի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
ՎԶԵԲ-ի վերլուծաբանների գնահատմամբ` Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում արտադրության ծավալների կտրուկ անկումից հետո: ՎԶԵԲ-ի գնահատմամբ` 2010 թվականին մեր երկրում գրանցվել է տնտեսական աճի տեմպերի աստիճանական նվազման միտում, որն առավելապես պայմանավորված է եղել գյուղատնտեսական արտադրանքի ծավալների կտրուկ անկմամբ:
Նշենք նաև, որ 2011 թվականի համար ՎԶԵԲ-ը կանխատեսում է Ադրբեջանի ՀՆԱ-ի 2,5% աճ, Վրաստանի ՀՆԱ-ի` 4% աճ, և Թուրքիայի ՀՆԱ-ի` 5% աճ:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
