2010Թ.-Ի ՎԵՐՋԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԵԼ Է 78.8 ՀԱԶԱՐ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
2010 թվականի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ հանրապետությունում հաշվառվել է 78.8 հազար պաշտոնապես գրանցված գործազուրկ, ընդ որում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը հաշվետու տարվա վերջի դրությամբ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 6,7%-ով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` 2010 թվականի դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատությամբ հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը նվազել է 1,4%-ով:
Նշենք նաև, որ 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել էր շուրջ 7,2%-ով, առաջին կիսամյակի արդյունքներով ցուցանիշի աճը կազմել էր 0,8%, իսկ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թվաքանակը կրճատվել էր 1,2%-ով: