Եվրոպայում գազի գինը հասել Է հազար խորանարդ մետի դիմաց գրեթե 950 դոլարի
Նոյեմբերի 12-ին Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանն ավելացել Է ավելի քան 5 տոկոսով, վկայում են ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինն աճել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 943 դոլար:
Այս պահին գնի աճը դանդաղել Է մինչեւ հազար խորանարդ մետրի միաց շուրջ 930 դոլար: Գների աճի պատճառ կարող Էր դառնալ Նորվեգիայից Եվրոպա գազի մատակարարման նոմինացիաների նվազումը: Վերջին երկու օրում դրանք նվազել են ավելի քան 15 տոկոսով՝ օրական 335,9 միլիոն խորանարդ մետրից մինչեւ 285, 1 միլիոն խորանարդ մետր, հետեւում Է Gassco ծառայության տվյալներից: Բացի դրանից, նախօրյակին երեկոյան «Գազպրոմը» լրացուցիչ կարողություններ չի ամրագրել նոյեմբերի 12-ին Ուկրաինայի եւ Լեհաստանի տարածքով բնական գազի տարանցման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: