Տնտեսական

USD BUY - 381.00+1.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 449.00+1.00
OIL:  BRENT - 60.24+0.18 WTI - 56.25-0.21
COMEX:  GOLD - 4449.30-0.73 SILVER - 77.14-2.65
COMEX:  PLATINUM - 2272.40-4.39
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.69+0.12 EUR/GBP - 1.168-0.16
FOREX:  EUR/USD - 1.168-0.16 GBP/USD - 1.346-0.40
STOCKS RUS:  RTSI - 1105.53+0.00
STOCKS US: DOW JONES - 48996.08-0.94 NASDAQ - 23584.28+0.16
STOCKS US: S&P 500 - 6920.93-0.34
STOCKS JAPAN:  NIKKEI - 51961.98+0.25 TOPIX - 3511.34+0.97
STOCKS CHINA:  HANG SENG - 26458.95+0.42 SSEC - 4085.77+1.55
STOCKS EUR:  FTSE100 - 10048.21-0.74 CAC40 - 8233.92-0.04
STOCKS EUR:  DAX - 25122.26+0.92
07/01/2026  CBA:  USD - 381.75+0.2 GBP - 515.25+1.61
07/01/2026  CBA:  EURO - 446.19+0.2
07/01/2026  CBA:  GOLD - 55113+1715 SILVER - 963.17+52.77
Հայաստան-ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի օգուտները
17/11/2021 20:37
Կիսվել

Հայաստան-ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի օգուտները

Եվրոպական միությունը և Հայաստանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, որի հիմքում ավիացիոն անվտանգության, անվտանգային և օդային երթևեկության կառավարման ընդհանուր բարձր չափանիշներն են։ Համաձայնագրի ստորագրմամբ ենթադրվում է, որ Հայաստանի և ԵՄ-ն սպառողների, ավիաընկերությունների և օդանավակայանների համար կստեղծվեն նոր հնարավորություններ։ Արմենպրեսի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«Օգուտների շարքում են՝ օդային տրանսպորտի ոլորտում նոր հնարավորությունների ստեղծումը, նոր ուղիղ օդային կապերի հաստատումը և երկու կողմի տնտեսական օգուտները։

Մասնավորապես՝

  • ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան և նույնը կգործի նաև հայկական ավիաընկերությունների համար։
  • Կվերացվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև թռիչքների բոլոր արգելքներն ու սահմանափակումները, իսկ բաց և արդար մրցակցության դրույթների պահանջներին համահունչ կերաշխավորվեն հավասար մրցակցային պայմաններ:

Համաձայնագրի միջոցով հնարավոր կլինի դյուրացնել մարդկանց միջև շփումները, կոմերցիոն հնարավորություններն ու ընդլայնել ԵՄ-Հայաստան առևտուրը: Այն նաև արժեքավոր գործիք է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման համար:

«Այսօր ստորագրված համաձայնագիրը թույլ կտա ԵՄ-ին և Հայաստանին ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ ավիացիոն շուկային աստիճանական ինտեգրման միջոցով: Դա մեր հարևանների հետ ավելի սերտ համագործակցության հասնելուն միտված մեր ռազմավարության առանցքային աստիճանաքարն է։ Համաձայնագիրը քաղաքացիներին կընձեռի ճամփորդությունների ավելի լայն ընտրության հնարավորություն, կստեղծվեն ավիացիոն արդյունաբերության նոր հեռանկարներ և ավելի լավ կապակցվածություն նոր երթուղիների և ուղղությունների ներգրավմամբ, որից օգուտներ կքաղեն սպառողները, զբոսաշրջության ոլորտը և մարդկանց միջև շփումները»,- նշել է Շարժունակության և տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Ադինա Վալեանն։

Միասնական ավիացիոն գոտին (ՄԱԳ/CAA) ենթադրում է ապահովել ԵՄ-ի և նրա հարևանների միջև ավիացիոն շուկայի աստիճանական ազատականացումը, այդ թվում՝ կարգավորող կոնվերգենցիան ԵՄ ավիացիոն կանոնների աստիճանական ներդրման միջոցով: Արդյունքում՝ կստեղծվեն նոր հնարավորություններ օպերատորների համար՝ ընձեռելով ավելի լայն ընտրություն սպառողներին։ Շուկայի աստիճանական ազատականացումը և կարգավորող մարմինների մերձեցումը տեղի են ունենում զուգահեռ՝ ապահովելու արդար մրցակցությունը և ընդհանուր անվտանգության, անվտանգային, բնապահպանական և այլ բարձր ստանդարտների ներդրումը:

Համաձայնագրի դրույթներին համահունչ՝ Հայաստանը պետք է շարունակի համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը ԵՄ ավիացիոն կանոնակարգին և չափանիշներին, այնպիսի ոլորտներում ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, անվտանգությունը, շրջակա միջավայրը, տնտեսական կարգավորումները, մրցակցությունը, սպառողների պաշտպանությունը և սոցիալական բնագավառները:

07/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.75
+0.2
Եվրո (EUR)
446.19
+0.2
Ռուբլի (RUR)
4.7365
+0.0167
Լարի (GEL)
141.67
+0.07
55113
+1715
Արծաթ
963.17
+52.77