ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ԿՏՐԱՄԱԴՐԻ «ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ» ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն կնքել է Կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Ինչպես նշվում է բանկի հայտարարության մեջ` արդեն սկսած ս.թ. փետրվարի 1-ից կենսաթոշակառուները կարող են դիմել Բանկ, և կնքելով պայմանագիր Բանկի ցանկացած մասնաճյուղում, ստանալ հատուկ իրենց համար նախատեսված “Կենսաթոշակային” Պլաստիկ քարտեր, որոնք կտրամադրվեն անվճար, ինչպես նաև կարող են անվճար բացել բանկային հաշիվ և ստանալ կենսաթոշակը այդ հաշվի միջոցով:
Կենսաթոշակառուները կարող են անվճար կանխիկացնել գումարը օրվա ցանկացած պահին Բանկի ցանկացած բանկոմատից, ինչպես նաև կարող են կուտակել դրամական միջոցները և ստանալ տարեկան 5% լրացուցիչ եկամուտ:
“Կենսաթոշակային” վճարային քարտը հնարավորություն կընձեռնի նաև օգտվել Բանկի կողմից առաջարկվող զեղչային համակարգից, ինչպիսիք են դեղատները, օպտիկայի սրահներ և այլն: